Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով Համացանց 2011. Տեսանյութ

 

January 24, 2011 Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Համացանցային գրագիտության ձեռնարկը հայերեն լեզվով: Ձեռնարկը հրապարակվել է Մեդիակրթության կենտրոնի կողմից Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ: Ձեռնարկի նպատակն է`ուսուցիչներին և ծնողներին փոխանցել այնպիսի տեխնիկական գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն երեխաների հետ անվտանգ  նավարկել Համացանցում, լուսաբանել էթիկական խնդիրները և պարզաբանել կրթությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները, ներկայացնել  տարբեր ոլորտներում  համացանցի օգտագործման լավագույն և հաջողված օրինակները:

 

 

 

 

Դեկտեմբերի 12, 2010 Համացանցային ապահովության հավաքածուն հայերեն լեզվով պատրասվել է Մեդիակրթության կենտրոնի կողմից Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ:

1

 

Դեկտեմբերի 12, 2010 Մեդիակրթության կենտրոնը Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ անցկացրեց համացանցային ապահովությանը նվիրված սեմինար Ստեփանավանի ավագ դպրոցի աշակերտների համար: Ադոբ կազմակերպության ներկայացուցիչ Արես Հովհաննիսյանը ներկայացրեց գրաֆիկական դիզայնի, տեսանյութերի խմբագրման և հրատարակման նոր գործիքներ: Ավելին...

 

Ապրիլ 29, 2010 Մեդիակրթության կենտրոնը մասնակցեց Եվրոդիգ/ EuroDIG 2010 համաժողովին, որը eurodigկազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Շվեյցարիայի կապի դաշնային գրասենյակի (OFCOM)-ի և Ինտերնետի կառավարման Իսպանական ֆորումի կողմից: Մեդիակրթության կենտրոնը օժանդակել էր երեխաներին և սոցիալական մեդիային նվիրված հինգերորդ սեմինարի անցկացմանը: Սեմինարում քննարկվեցին քաղաքացիական կրթության, մասնակցության և ժողովրդավարության համար սոցիալական մեդիա դրական ազդեցությանը,  ինչպես նաև երեխաների պաշտպանության և նրանց հնարավորությունների հզորացման հարցերը: Ավելին...

Եվրոպայի խորհրդի Տեղեկատվական լրատուն ..

 

 

Ապրիլի 2, 2010 Ապահով Ինտերնետի խորհուրդը իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց Հայաստանի 1Ամերիկյան Համալսարանի Գործարար կենտրոնում: Քննարկվեցին ցանցային անվտանգության, կիբեր-հանցագործությունների, անհատական տվյալների պաշտպանության, էթիկայի, հեղինակային իրավունքի, բովանդակության թվայնացման եւ Տեղեկատվական հասարակության զարգացման հարցեր: Տեսադարան

 

 

 

Փետրվարի 15- 2010. Հարգելի բարեկամներ  համացանցում ոչ պատշաճ կամ կասկածելի բովանդակության հանդիպելիս ահազանգեք Երեխայի Պաշտպանության Շուրջօրյա Թեժ գիծ ծառայությանը: Դիմեք նաեւ  Ձեզ անհանգստացնող այլ հարցերի պատասխաններ ստանալու համար:   
Հեռախոս` 60 272212 :

 

Փետրվարի 15- 2010. սկսվեց Մեդիկրթության կենտրոնի կողմից ստեղծված  "Համացանցի ապահով օգտագործում" ձեռնարկի եւ  Վորլդ Վիժն կազմակերպության կողմից ստեղծված  «Ապահով ինտերնետ երեխաների համար» Ինտերակտիվ տեսասկավառակի տարածումը: Այս երկու  կրթական ռեսուրսները տեղեկացնում են համացանցում առկա ռիսկերի, ոչ պատշած բովանդակության դեմ պայքարի միջոցների, ինչպես նաեւ անհատական տվյալների պաշտպանության անհրաժեշտության մասին:

 

Փետրվարի 12, 2010. Հարրի Փոթթերի ակումբը, Մանկապատանեկան ծրագիր, Հայաստանի Հանրային Ռադիո. Համացանցը ապահով օգտագործման գործնական խորհուրդներ. Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը եւ ԱյԹի եւ կին կազմակերպության նախագահ Լիլիա Ջավախյանը խոսեցին համացանցում առկա ռիսկերի մասին: Հարց ու պատասխան: Զրույցը վարեց Նարինե Սաֆարյանը:

 

Փետրվարի 09 , 2010. Մեդիակրթության կենտրոնը հայտարարում է   պոստերների մրցույթ` “Մտածիր հրապարակելուց առաջ…” թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել 5 -8 տարեկան  սովորողներ: Աշխանաքների ընդունման վերջնաժամկետը ապրիլի  9:

 

Փետրվարի 09, 2010 - Ապահով Ինտերնետի Օրվան նվիրված սեմինար կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Տես Լուսանկարները`1

 

 

 

 

 

Հունվարի 26, 2010, Մեկնարկեց Ապահով Ինտերնետ 2010-ը: Երևանի Չեխովի անվան դպրոցում հավաքվեցին շուրջ 250 դասավանդող, ծնող, ՀԿ-ների ներկայացուցիչներ քննարկելու համացանցում առաջացող ռիսկերը: Հայաստանը արդեն 2րդ անգամ է միանում Եվրոպական համայնքին նշելով Ապահով ինտերնետի օրը Տես լուսանկարները...

 

Օգոստոսի 7, 2009, Հարրի Փոթթերի ակումբը, Մանկապատանեկան ծրագիր, Հայաստանի Հանրային Ռադիո: ԱՄՆ Սենթ Թոմասի համալսարանի դասախոս Մայքլ Օ'Դոննելը և Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը քննարկեցին երեխաների վրա մեդիայի ազդեցության հետեւանքները: Հարց ու պատասխան: Զրույցը վարեցՆարինե Սաֆարյանը:

 

 

Հունիսի 12, 2009, Հարրի Փոթթերի ակումբը, Մանկապատանեկան ծրագիր, Հայաստանի Հանրային Ռադիո: Համաշխարհային սարդոստայնի կրթական ռեսուրսները: Մեդիակրթության կենտրոնը ներկայացրեց համացանցի ազատ կրթական ռեսորսների արդյունավետ օգտագործման փորձը: Հարց ու պատասխան: Զրույցը վարեցՆարինե Սաֆարյանը:

 

 

Փետրվարի 27, 2009, Հարրի Փոթթերի ակումբը, Մանկապատանեկան ծրագիր, Հայաստանի Հանրային Ռադիո, Համացանցի ապահովության խնդիրներին նվիրված հաղորդում: Մեդիակրթության կենտրոնը ներկայացրեց առ-ցանց տեխնոլոգիաների օգուտները և ռիսկերը: Հարց ու պատասխան: Զրույցը վարեցՆարինե Սաֆարյանը:

Փետրվարի 26, 2009, ԿԼՈՐ ՍԵՂԱՆ "ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱՊԱՀՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ" Երեւան, "ՄԱՐԻՈԹ" հյուրանոց (Լուսանկարներ): Մասնակիցներ եւ օրակարգ:

1

 

 

Փետրվար, 2009, ՍԵՄԻՆԱՐ` ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ԻՆՏԵՐՆԵՏԸ ԱՊԱՀՈՎ ԿԵՐՊՈՎ ( խորհուրդներ երեխաներին առ-ցանց տեխնոլոգիաների ավելի ապահով օգտագործման համար) Երեւան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի ուսումնարան (Լուսանկարներ)

1

 

Փետրվարի 17, 2009, “ԱՌ-ՑԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ” Երեւան, Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց: (Լուսանկարներ) Օրակարգ`

1

 

Փետրվարի 10-ը, 2009: ԱՌ-ՑԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՑՒԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՊԱՀՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, Երեւան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: (Լուսանկարներ) Օրակարգ`

1

 

 

 

 

 

 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources