Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Հայաստանում նշվեց Ապահով համացանցի օրը  

 

Փետրվարի 7, 2012. Համացանցի ապահով օգտագործման մասին բաց դասեր անցան Հայաստանի 150 դպրոցներում:  Ապահով Համացանց Հայաստան 2012 ծրագիրն իրականացնում են Ինտերնետ հանրություն, Մեդիակրթության կենտրոն կազմակերպությունները և Օրանջ Արմենիա ընկորությունը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ:   


11

Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ:

Այսօրվանից նաև Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն Kaspersky լավագույն հակավիրուսային ծրագրերը, այլ նաև անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի «Kaspersky Internet Security» ծրագիրը, որը թույլ կտա ծնողներին առավելագույնս պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից: Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ը մեկնարկել էր դեռ սեպտեմբեր ամսին, երբ բոլոր բաժանորդներին հնարավորություն տրվեց անվճար փորձել Kaspersky հակավիրուսային ծրագրի արդյունավետությունը, իսկ այժմ ընկերությունն անում է ևս մեկ քայլ դեպի անվտանգ ինտերնետ:

«Անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի` Kaspersky ընկերության հետ մեր համագործակցության շրջանակներում այսուհետ ինտերնետի մեր 70,000 բաժանորդները կարող են վերահսկել իրենց երեխաների մուտքն ինտերնետ: Սակայն միայն ծրագրային ապահովումներ առաջարկելը բավարար չէ, որպեսզի մեր բաժանորդները գտնվել լիարժեք անվտանգության մեջ: Մենք Հայաստանում մատուցում ենք ինտերնետի ծառայություններ, և շարժական ինտերնետի առաջատարի մեր դիրքը որոշակի պատասխանատվություն է հուշում` ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու և ուղղորդելու համար: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնամասշտաբ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց « Անվտանգ ինտերնետ երեխաների համար » հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:

«Վիրտուալ ցանցի և իրական կյանքի կանոնները շատ նման են եւ դրանց հետևելը ավելի արդյունավետ կդարձնի համացանցի օգտագործումը: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` համացանցը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար:
Ավելին, երեխաներն ու պատանիներն իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն վիրտուալ միջավայրում, որտեղ օգտակար բովանդակության հետ միասին կա նաև վտանգավոր բովանդակություն», նկատեց Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

1 1

Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:

«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը:: Համաեվրպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ:

Տես լուսանկարները..

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources