Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ամփոփվեցին «Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հայտարաված  լավագույն բաց դասի մրցույթի արդյունքները

Ապրիլի 18, 2013 Ապահով Համացանց Հասարակական Խորհուրդը ամփոփեց լավագույն բացդասի դասավանդողների մրցույթի արդյունքները:

«Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հաղթող են ճանաչվել`

Մարիաննա Թովմասյանը –Երևանի Գ. Նժդեհի անվ. թիվ 161 հիմնական դպրոց

Անի Թորոսյանը  - Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղ 

Անահիտ Մելքումյանը - Երևանի թիվ 198  ավագ դպրոց

Լեռնուհի Մելիքյանը – Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոց

Արմինե Ազատյանը – Տավուշի մարզի Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոց

Քրիստինե Մխիթարյանը – Եղեգնաձորի ավագ դպրոց

Ալվարդ Սարոյանը - Երևանի թիվ 100 հիմնական դպրոց

Անահիտ Բաղդասարյանը  - Վանաձորի Գ. Չաուշի անվ. թիվ 24 միջնակարգ դպրոց

Նունե Գալստյանը – Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց

Ասյա Գասպարյանը –  Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոց

Ապահով համացանց  2012»   ծրագրի շրջանակներում  լավագույն դպրոց ճանաչված  Անանիա Շիրակացի ճեմարանի սաներին հնարավորություն էր տվել մասնակցելու  Համացանցին նվիրված առաջին մանկական  Համաժողովին: Խորհրդի նիստում զեկույցով հանդես եկան  Պեկինում  կայացած  այդ  համաժողովի մասնակիցներ` Անանիա Շիրակացի ճեմարանի սովորողներ Եվա Մուսաելյանը, Արման Ծիրունյանը և  դասվանդող Լիլի  Սարոյանը:

Ծրագրի ավելի արդյունավետ գործունեություն ապահովելու համար Խորհուրդը  որոշեց  ստեղծել հետեւյալ  աշխատանքային  թիմերը.

1. Իրազեկման, տեղեկատվական եւ հրատարակման 
2. Օրենսդրական նախաձեռնությունների մշակման
3. «Էլեկտրոնային հասարակության ձեւավորման» հայեցակարգի հետ հարամիտման 
4. «Ապահով  համացանց » ուսումնական մոդուլի  ներդրման
5. Համաեվրոպական եւ միջազգային ծրագրերի հետ ինտեգրման
6. Հետազոտական եւ ցանցային համագործակցության
7. Կրթական բովանդակության եւ Ուսումնական-ժամանցային նյութերի ստեղծման
8. Խրախուսման

2009 թ ի վեր խորհուրդը համակարգում է Ապահով Համացանց ծրագիրը: Ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, հասարակության ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: Լուսանկարները տես այստեղ

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources