Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով Համացանցի Օրը Երևանի թ.186 դպրոցում

Փետրվարի 6-ին հ.186 դպրոցի 6ա դասարանում անցկացվեց բաց դաս նվիրված ,,Ապահով համացանցի,, օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի երկրորդ ամսի երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Դասին ներկա էին՝ տնօրինությունը, ծնողներ, ուսուցիչներ: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանը: Դասի սկզբում նշվեց այն մասին, որ թեև Համացանցը դարձել է հզոր և շատ կարևոր, նույնիսկ կարելի է ասել անփոխարինելի, գործիք մարդկության համար, բայց այն ավտանգ չէ: Պետք է իմանալ այն բոլոր կանոնները, որոնք թույլ կտան հնարավորինս ապահով օգտվել համացանցից:

 

Հատուկ նշվեց այն մասին, որ պետք է շատ ամուր լինի ծնող երեխա վստահությունը, որ երեխան իրեն անհանգստացնող հարցերի դեպքում անպայման դիմի ծնողն: Ներկայացվեց safe.am կայքը, Համացանցից օգտվելու կանոններին ծանոթացնող սկավատակը: Աշակերտները ծանոթացան eSafetykit խաղին, որը նախ ծանոթացնում էր անվտանդության ապահովման, կիբերհետապնդման, հաղորդակցության, զվարճանքի կանոններին ապա թեթերի օգնությամբ ստուգում  ստացած գիտելիքները: Դասի վերջում ծնողներին բաժանվեց թերթիկներ, որոնց վրա գրված էին խորհուրդներ, որոնք կարող են տալ երեխաներին, որպեսզի նրանք ավելի ապահով օգտվեն համացանցից: Չափազանց ուսանելի դաս էր:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources