Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Ապահով համացանց. Անանիա Շիրակացի Ճեմարանում

Ապրիլի 10, 2013 Անանիա Շիրակացի Ճեմարանի միջին դպրոցում կազմակերպվել են 'Ապահով համացանց' թեմայով մի շարք բաց դասեր:

"Եթե ճեմարանի սաները 21-րդ դարի հրաշքին սկսում են տիրապետել 4-րդ դասարանից, ապա միշտ չէ, որ նրանց ծնողները կամ մանկավարժներից ոմանք տիրապետում են համակարգչի «լեզվին»", ասում է Ճեմարանի սովորող Ազա Գևորգյանը:

Մասնավորապես, նրանց համակարգչից օգտվելու, «համացանց», «կայք», «էլեկտրոնային փոստ»  հասկացություններին հաղորդակից լինելուն էր միտված «Ապահով համացանց» թեմայով բաց դասը, որ կազմակերպել է Ապրիլի 2-ին ճեմարանի ՏՀՏ կենտրոնն ու ինֆորմատիկայի ամբիոնը:

"Դասի ընթացքում, որը վարել են փորձառու մասնագետներ՝ ՏՀՏ կենտրոնի ղեկավար Դավիթ Մինասյանը և ինֆորմատիկայի ամբիոնի ուսուցիչ Արմինե Հարությունյանը, ունկնդիրները ծանոթացան ոչ միայն տեսական հարցերի, այլև հնարավորություն ունեցան հենց համակարգչի մոտ նստած կատարել ու որոշակի գործնական հանձնարարություններ: Դասն անցավ բավական հետաքրքիր և շահագրգիռ մթնոլորտում, ունկնդիրներին ներկայացվեց խորհուրդների այն ցանկը, որը ծնողներին, ինչպես նաև երեխաներին կօգնի ապահով օգտվելու համացանցից: Ծնողներին մասնավորապես, խորհուրդ է տրվում ձեռք բերել երեխաների վստահությունը և, որ պակաս կարևոր չէ՝ նրանց ուղղորդելու համար օգտվել առաջարկվող խորհուրդներից:"

"Այդ խորհուրդներից կարևորը այն է, որ երեխաները պետք է գիտակցեն՝ ինչ իրենք հրապարակում են ցանցում, հասու է դառնում ողջ մարդկությանը: Նրանք պետք է հասկանան, որ այն պահից, երբ հրապարակում են իրենց անձնական տվյալները, նրանք կորցնում են դրանք վերահսկելու հնարավորությունը և, որ չափազանց ցավալի է, նրանք չեն իմանա, թէ ինչպես կօգտագործվեն իրենց անձնական տվյալները:«Ապահով համացանց» բաց դասի ժամանակ ծնողներին խորհուրդ տրվեց իրենց երեխաներին բացատրել, որ ցանցում հայտնվող մարդիկ միշտ չէ, որ այն են, ինչ ներկայանում են":

Դատելով դասին մասնակցած ծնողների և մանկավարժների տրամադրությունից՝ վստահորեն կարելի է ասել, որ դասը և արծարծված թեմաները նրանց դուր էին եկել, ասում է Ազա Գևորգյանը: Ահա թե ինչու ՏՀՏ կենտրոնը և ինֆորմատիկայի ամբիոնը որոշեցին նման դասերը դարձնել պարբերական:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources