Լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ
«Ինտերնետ hանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2015» ծրագրի շրջանակներում հայտարարում են լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ:
«Ապահով Համացանց 2015» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը:
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:
Մրցույթի անվանակարգերը.
- «Ապահով համացանց» լավագույն բաց դաս (ներկայացնել 1-3 լուսանկար և դասի սցենարը) – դասավանդողների մրցույթ,
- «Ապահով համացանցի» ծնողական ժողով (ներկայացնել 1-3 լուսանկար և միջոցառման սցենար) – դասավանդողների մրցույթ,
Յուրաքանչյուր անվանակարգում խորհրդի կողմից ընտրված 5 հաղթողները կստանան մրցանակներ:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը.
Մրցույթին մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է բոլորի համար:
Մրցույթի անվանակարգերում առաջադրվելու համար պետք է.
լրացնել կից տրված դիմում – հայտը, այն ուղարկել safearmenia@gmail.com հասցեով:
Դասավանդողների մրցույթի դիմում - հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 31-ի ժամը 18:00-ն է:
Դիմում-հայտ
Ապահով Համացանց 2015
- Մասնակցի անուն, ազգանուն _____________________________________
Հասցե:_________________
Հեռ: _________________
Էլ.հասցե ___________
- Դպրոց _____________________________________
Հասցե:_________________
Հեռ: _________________
Էլ.հասցե ___________
Հետևյալ անվանակարգերից որում եք առաջադրում տեսանյութը:
- «Ապահով համացանցի» բաց դաս – դասավանդողների մրցույթ
- «Ապահով համացանցի» ծնողական ժողով – դասավանդողների մրցույթ
- SCORM ստանդարտներին համապատասխանող լավագույն էլեկտրոնային կրթական նյութերի մրցույթ- դպրոցական թիմերի մրցույթ
Շնորհակալություն հայտը լրացնելու համար: