Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Այսօր Ապահով համացանցի միջազգային օրն է

Փետրվարի 09, 2016.Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ապահով համացանցի օրը: Արդեն 8րդ տարին անընդմեջ այս օրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան»  ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար: Ծրագրին 2012 թ-ից աջակցում է «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Այս նախաձեռնության շրջանակներում  յուրաքանչյուր տարի ավելի քան 5 000 աշակերտներ են  մասնակցում բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Բացի այդ անցկացվում են համացանցի անվտանգ և արդյունավետ օգտագործմանը նվիրված ծնողական ժողովներ, որոնց ընթացքում լուսաբանվում են նաև համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումները:

Հավատարիմ մնալով համաեվրոպական 'Միասին ստեղծենք ավելի ապահով համացանց' ուղերձին այս տարվանից ծրագրում ներառվել է նաև կրթական բաղադրիչը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նոր կրթական պորտալներ: Այստեղ դպրոցականները կկարողանան գտնել զանազան կրթական նյութեր, դիտել տեսադասեր,  հետևել ուսուցիչների կողմից ստեղծված առարկայական բլոգների և այլն: Երևանի և մարզերի դպրոցների 100 ուսուցիչների համար կանցկացվեն բլոգների ստեղծման եւ  Scorm ստանդարտների դասընթացներ:

 «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում ենք մասնավոր կյանքի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ: Սովորեցնում ենք, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը:

ՏՀՏ-ները կրթական և հաղորդակցական հզոր միջոց են, որոնք սակայն ճիշտ և նպատակային օգտագործման կարիք ունեն: Ծնողական վերահսկողութան գործիքների ներդրումը հրատապ է հատկապես մարզերում և այդ պատճառով  այս տարի որոշել ենք հատուկ ուշադրություն դարձնել մարզերում ապրող երեխաներին:

Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004 թվականից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը:  Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, համախբում է մարդկանց` պայքարելու ապօրինի,վնասակար և անցանկալի բովանդակության դեմ:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources