Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով Համացանց  2017

Լավագույն բաց դասի  և  ծնողական ժողովի մրցույթ

 «Մեդիակրթության կենտրոն» և«Ինտերնետ hանրություն»  հասարակական     կազմակերպությունները «Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  ծնողական ժողովի մրցույթ:  
«Ապահով Համացանց 2017» ծրագրին աջակցում է !UCOM ընկերությունը:
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում:   
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:
Մրցույթի անվանակարգերը

  1. «Ապահով համացանց»  լավագույն բաց դաս  – դասավանդողների մրցույթ, 
  2. «Ապահով համացանց»  լավագույն   ծնողական ժողով- դասավանդողների մրցույթ:

Յուրաքանչյուր անվանակարգում մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված 5  հաղթողները կստանան մրցանակներ:
Մրցույթին  մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը.
Մրցույթին  մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է բոլորի համար:
Մրցույթի  անվանակարգերում առաջադրվելու համար պետք է.

  1. Լրացնել   կից տրված դիմում – հայտը հետևյալ հղումով՝ http://bit.ly/2mZyDJW
  1. Բաց դասի և/կամ ծնողական ժողովի ձեր սցենարը և  2 լուսանկար ուղարկել  safearmenia@gmail.com  հասցեով, նշելով նամակում Ձեր անունը, դպրոցը, քաղաքը:

Դիմում - հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 5-ի ժամը 18:00-ն է:
Արդյունքների ամփոփման վերջնաժամկետը  2017թ հունիսի 12-ի ժամը 11 00-ն է:

Ձեզ նախօրոք տրամադրված ապահով համացանցի բաց դասի պլանում (բաց դասի՝   http://bit.ly/2mZQqk6 կամ ծնողական ժողովի http://bit.ly/2nbT0mx) կարող եք կատարել փոփոխություններ, սակայն խնդրում ենք պահպանել համացանցի հնարավորությունների բացահայտման և վտանգների ներկայացման համամասնությունը. 15-20 րոպե հատկացրեք հնարավորությունների և 5 րոպե վտանգների ներկայացմանը:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources