Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով համացանց ծրագրի կամավորը մասնակցեց SEEDIG երիտասարդական դպրոցի աշխատանքներին

Մայիսի 26, 2017 Մայիսի 24 - 25, 2016 թ. Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում անցկացվեց Ինտերնետ կառավարման SEEDIG համաժողովի առաջին երիտասարդական դպրոցը, որին մասնակցեց ՀԱՊՀ ավագ դպրոցի դասավանդող և Ապահով համացանց ծրագրի ակտիվ մասնակից Ավետ Սեդրակյանը: Գիտաժողովը մեկնարկվեց մայիսի 24-ին Անձնական կյանքի գաղտնիության և անվտանգության վերաբերյալ բանավեճով, որի արդյունքում որոշվեց դասակարգել անձնական բնույթի ինֆորմացիան և քայլեր ձեռնարկել դրանց գաղտնիության ապահովման մասով:
 Մայիսի 25-ին ներկայացվեցին տվյալ ոլորտին առնչվող հետազոտություններ, արդյունքում առաջադրվեցին մեխանիզմներ՝ համացանցից օգտվելըավելի ապահով և անվտանգ դարձնելու համար: Մասնակիցներին հանձնվեցին սետիֆիկատներ: Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին նաև հետևյալ սեմինարները՝ «Կեղծ նորությունները, ապատեղեկատվությունը և մեդիագրագիտության դերը», «Իրերի ինտերնետի զարգացման ուղիները», «Միջազգայնացված դոմենային անունների զարգացման հեռանկարները տարածաշրջանում», «Կիբեռանվտանգության ոլորտում ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններն ու համագործակցությունը»: Համաժողովին քննարկվեցին Ինտերնետի հասանելիության և կրթության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների, ինտերնետի բազմաշահառու կառավարման և այդ գործընթացում բովանդակալից մասնակցության, թվային հասարակության և հասարակության կայուն զարգացմանը նվիրված հարցեր: Ավելկին

Ավետ Սեդրակյանը Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Երևանի ավագ դպրոցի ինֆորմատիկայի դասավանդող է:    Գիտաժողովի երիտասարդական դպրոցի աշխատանքներին մասնակցեցին տվյալ ոլորտում գործունեություն ծավալող ուսանողներ և աշխատողներ տարբեր երկրներից:

   

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources