Safe. am Ապահով Համացանց Safer Internet

«Ապահով համացանց »  և «Կեղծ լուրեր»  լավագույն բաց դասի մրցույթ

«Ապահով Համացանց 2022» ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Ապահով համացանց»  և «Կեղծ լուրեր» խորագրերով լավագույն բաց դասի  դասավանդողների մրցույթներ: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:

Մցույթի կազմակերպիչներն են Կրթության Զարգացման և Նորարարությունների Ազգային Կենտրոն, Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն,  ՍՏԵՄ Ծրագրերի Կենտրոն և Ինտերնետ Հանրություն կազմակերպությունները:

Մրցույթի անվանակարգերը

  1. «Ապահով համացանց»  լավագույն բաց դաս  – դասավանդողների մրցույթ, 
  2. «Կեղծ լուրեր»  լավագույն բաց դաս - դասավանդողների մրցույթ:

Մրցույթներին  մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը.

Մրցույթին  մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է դասավանդողների համար:

Մրցույթի  անվանակարգերում առաջադրվելու համար պետք է.
բաց դասի ձեր տեսանյութը կամ սցենարը 2 լուսանկարով ուղարկել safe.armenia@gmail.com հասցեով, նշելով Ձեր անունը, կրթական հաստատությունը, մարզը և համայնքը՝ լրացնելով հայտը http://bit.ly/2mZyDJW:


Դիմում - հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 5-ի ժամը 17:00-ն է:
Արդյունքների ամփոփման վերջնաժամկետը  2022թ մայիսի 12-ի ժամը 12 00-ն է:

Ձեզ նախօրոք տրամադրված «Ապահով համացանց» թեմայով բաց դասի պլանում կարող եք կատարել փոփոխություններ, սակայն խնդրում ենք պահպանել համացանցի հնարավորությունների բացահայտման և վտանգների ներկայացման համամասնությունը. 15-20 րոպե հատկացրեք հնարավորությունների և 5 րոպե վտանգների ներկայացմանը:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources