Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

ԲԱՌԱՐԱՆ

Կիբեր հարձակումներ - Cyber-bullying

Թե երեխաները, թե մեծահասակները կարող են օգտագործել ինտերնետը անհանգստացնելու կամ վախեցնելու համար այլ մարդկանց

Ներխուժում անձնական կյանք - Invasion of privacy


Երբ երեխան լրացնում է ինտերնետային հարցաթերթիկներ, կարող է փոխանցել տեղեկատվություն իր կամ իր ընտանիքի
մասին, որն անցանկալի է փոխանցել անծանոթների կամ ինտերնետային ծանոթներին

Անհանգստացնող բովանդակություն - Disturbing content

Եթե երեխան օգտվում է ինտերնետից առանց վերահսկողության, ապա կարող է հանդիպել անցանկալի նկարների կամ տեղեկատվության

Որսում - Phishing

Համակարգչից օգտվողներից անձնական տեղեկություններ, ինչպես օրինակ՝ գաղտնաբառեր և վարկային քարտի մանրամասներ կորզելը և դրանք չարամիտ նպատակներով օգտագործելը:

Անցանկալի նամակներ - Spam

Անցանկալի նամակներ, հաղորդագրություններ, էլ. բացիկներ և այլն

Խորամանկություններ - Hoaxes


Էլ. նամակներ, որոնք ուղարկվում են ինտերնետային հանցագործների կողմից, ովքեր փորձում են գումար կորզել

Ինքնության գողություն - Identity Theft


Ինքնության  կողոպուտ տեղի է ունեցել երբ անհատի անձնական տվյալները գողացել են եւ օգտագործել ապօրինի ձեւով: Օրինակ, երբ խարդախները ձեռք բերելով անհատի բանկային քարտի համարը կարողանում են ներխուժել նրա բանկային հաշիվների մեջ և կորզել գումարներ:


Վիրուսներ - Viruses

Ծրագրեր, որոնք նախատեսված են վտանգելու համակարգիչը, համակարգչի աշխատանքը խաթարելու կամ պահեստավորված տվյալները վնասելու համար:

 

Որդեր - Worms

Համակարգչային ծրագիր է , որը տարածվում է համակարգչից համակարգիչ` սովորաբար յուրաքանչյուր համակարգչի հիշողությունում ստեղծելով իր պատճենները: Որդը կարող է մեկ համակարգչում բազմաթիվ պատճեններ ստեղծել՝ ի վերջո շարքից հանելով այն:

Տրոյական ձիեր - Trojan Horses


Տրոյական ձին օգտակար ծրագրի, ինչպես օրինակ՝ խաղի, օժանդակ ծրագրի կամ ծրագրաշարի տակ քողարկված համակարգչային վնասարար ծրագիր է : Տրոյական ձին վնաս է հասցնում համակարգչին՝ օգտակար գործողություն կատարելու պատրվակով:

Լրտես ծրագրեր  - Spyware


Համակարգչային ծրագրեր, որոնք աննկատ տեղադրվում են համակարգչում: Լրտես ծրագրերը կարող են ցանցի միջոցով և գաղտնի կերպով այլ համակարգիչ ուղարկել ոստայնում Համակարգչից օգտվողի նավարկելու սովորությունների մասին կամ այլ անձնական տեղեկություններ:

 

Համացանցային հրապատ - Internet Firewall

Համացանցային հրապատը ը  նման է պատի, որը ստեղծում է պատնեշ համակարգչի և ինտերնետի միջև: Զտիչ, որն արգելափակում է ոչ հուսալի տեղեկությունների ներթափանցումը Համացանցից՝ նախքան դրանք կհասնեն համակարգիչ կամ մասնավոր ցանց: Այն լրացուցիչ պաշտպանություն է ապահովում նաև հակերներից և վիրուսներից։ Հրապատը ապահովում է նաև համակարգչի անհատական տվյալների պաշտպանությունը՝ արգելելով թույլտվություն չունեցող օգտվողների կողմից համակարգիչ մուտք գործելը։

 

Սպամ - Spam


էլ. փոստով անծանոթ մարդկանցից ուղարկված ոչ պիտանի և անցանկալի հաղորդագրություն: Սպամն ուղարկվում է` միաժամանակ մի շարք հասցեատերերի հաղորդագրություն տարածելու համար:

 

Հակեր - Hacker

Անձ, որն օգտվում է համակարգչի հետ աշխատելու գիտելիքներից՝ առանց թույլտվության համակարգիչ մուտք գործելու համար, և այնուհետև սխալ է օգտագործում ծրագրերը և համակարգչում պահեստավորված տվյալները կամ վնաս է հասցնում դրանց:

 

Մտավոր սեփականություն - Intellectual property

Համացանցում հասանելի ցանկացած տեղեկություն համարվում է մտավոր սեփականություն, որն օրենքով այդ տեղեկությունը ստեղծողի սեփականությունն է։ Մտավոր սեփականության իրավատերը այդ տեղեկությունների օգտագործումը վերահսկելու բացառիկ իրավունքներ ունի:

Հեղինակային իրավունք - Copyright


Ստեղծագործական գործունեության արդյունքի, ինչպես օրինակ` տեքստի, երաժշտական ստեղծագործության, նկարի կամ համակարգչային ծրագրի հեղինակի իրավունքներն օրենքով պաշտպանելու եղանակ: Գրագողությունը ո րևէ մեկի աշխատանքը պատճենելը և այն, առանց աղբյուրին հղում կատարելու, սեփական աշխատանքում օգտագործելը:

 

Տեղեկատվության պաշտպանության հաղորդակարգ - SSL


Համացանցի անվտանգության հաղորդակարգ, որն ապահովում է տվյալների անվտանգ հաղորդում՝ փոխանցվող տեղեկությունները գաղտնագրելու միջոցով: SSL հաղորդակարգը հաստատում է, որ կայքը իսկական է, և որ դրանով տրամադրված տվյալները սխալ չեն օգտագործվի։

Ակտիվ բովանդակություն

Փոքրածավալ ծրագրեր, որոնք տեղադրվում են համակարգչում Համացանցը զննելու ընթացքում: Ակտիվ բովանդակության հիմնական գործառույթը Համացանցից՝ տեսանյութերի և գործիքագոտիների օգնությամբ ինտերակտիվ կերպով օգտվելու հնարավորություն ընձեռելն է։ Երբեմն ակտիվ բովանդակությունն օգտագործվում է՝ առանց թույլտվության համակարգիչ մուտք գործելու և դրանում պահեստավորված տվյալները վնասելու կամ վտանգավոր ծրագրաշար տեղադրելու համար:

 

Առցանց գիշատիչ


Անձ, որը Համացանցից օգտվողների հետ կապ է հաստատում զրույցի ծրագրերի, առցանց ֆորումների կամ էլ. փոստի միջոցով` նրանց ֆինանսապես շահագործելու կամ վտանգավոր հարաբերությունների մեջ ներքաշելու համար:

 

Ֆայլերի փոխանակում - File sharing

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources