Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Եվրոդիգ 2010 համաժողով, Մադրիդ, 2010թ. Ապրիլի 29-30-ը


Եվրոդիգ/ EuroDIG 2010 համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Շվեյցարիայի կապի դաշնային գրասենյակի (OFCOM)-ի և Ինտերնետի կառավարման Իսպանական ֆորումի կողմից`      Telefónica-Ç  և   Telefónica-Ç   հիմնադրամի, Իսպանիայի արդյունաբեռրության, զբոսաշրջության և առևտրի նախարարության և մադրիդի քաղաքապետարանի օժանդակությամբ Եվրոպայի միությունում Իսպանիայի նախագահության շրջանակներում:

Ինտերնետի կառավարման համաեվրոպական երկխոսությունը (EuroDIG) բաց հարթակ է ինտերնետի կառավարման պետական քաղաքականության մասին ոչ պաշտոնական քնաարկումների և մտքերի փոխանակման համար: Այն ստեղծվել է 2008թ-ին այս ոլորտի մի շարք առանցքային շահագրգիռ կողմեր ներկայացնող եվրոպական խմբերի կողմից:

Եվրոդիգը բաց ցանց է եվրոպական բոլոր այն շահագրգիռ կողմերի համար, ովքեր կարող են նպաստել ինտերնետ կառավարման հարցերի բաց և ինտերակտիվ քննարկումներին:  
Այն երկակի նպատակներ ունի, նախևառաջ օգնել եվրոպական շահագրգիռ կողմերին փոխանակել իրենց տեսակետներն ու լավագույն փորձը այն հարցերի շուրջ, որոնք քննարկվելու են  Ինտերնետի կառավարման համաժողովում (IGF)  և սահմանել ընդհանուր հիմքեր, հաշվի առնելով այդ կողմերի փորձի բազմազանությունը: 

Երկրորդ նպատակը IGF-ի համատեքստում քննարկվող խնդիրների կարևորության մասին իրազեկման մակարդակի բարձրացումն է Եվրոպայում, ինչպես նաև IGF-ի կողմից և նրա շուրջ մշակված բազմակողմանի քննարկումների ձևաչափի արժեքավորումը:  
Եվրոդիգ 3-ը տեղի ունեցավ ապրիլի 29-30-ը Մադրիդում` համախմբելով ավելի քան 290 շահագրգիռ մասնակիցներ ամբողջ Եվրոպայից:

Կիբերհանցագործությունների անդրսահմանային օրենսդրությունը, նոր բարձրակարգ դոմենները, ինտերնետը որպես նորարարության և նոր բիզնես մոդելների զարգացման հարթակ, երեխաները և սոցիալական մեդիա, տվյալների պաշտպանությունը և անձնական կյանքի չափանիշները, ինտերնետի կանոնակարգումը այլ երկրներում, առ-ցանց բովանդակության քաղաքականությունը, հեղինակային իրավունքը, §ցանցի չեզոքության¦ սկզբունքները և բաց ինտերնետը. այս և այլ հարցեր քննարկվեցին ֆորումում:

Կիբեր-ֆիզիկական ցանցերով ապագա ինտերնետը,  նոր ծառայություները ինչպես կներգործեն մեր առօրյա կյանքին և ինչպես կմշակվի և կփոխանակվի բովանդակությունը 2020թ.-ին:
Ինչպես են սպառողները ծանոթանալու և օգտագործելու տեղեկատվությունը: Ինչպե±ս հավասարակշռել ինտերնետի հանրային և տնտեսական արժեքները, որո±նք են  բովանդակության առցանց մատուցման բիզնես մոդելները£ Ի±նչ մարտահրավերներ կան մարդու իրավունքների, օրենքի գերակայության  և ժողովրդավարության համար:  

Արդյոք հեղինակային իրավունքի պաշտպանության համար համարժեք քայլ է ինտերնետ մուտքի սահմանափակումը: Արդյոք ինտերնետ օպերատորները պետք է պատասխանատվություն կրեն օգտագործողների կողմից հրապարակված բովանդակության համար:  

Ինտերնետի միջսահմանային կանոնակարգումը, կիբերհանցագործությունների անդրսահմանային հետաքննումը, երրորդ երկրներում տվյալների հասանելիությունը և օրենքի հարկադիր կատարման մարմինների միջև տվյալների հավաքման, վերլուծման և փոխանակման նոր մեխանիզմները` այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին ֆորումում: 

ՀՀ Տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ներկայացուցիչ Խաչատուր Մանուկըանը և Մեդիա կրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը ակտիվ մասնակցություն ունեցան ֆորումի տարբեր քննարկումներին:

Մեդիակրթության կենտրոնը, որը եվրոդիգի կազմակերպական ցանցի անդամ է, օժանդակել էր երեխաներին և սոցիալական մեդիային նվիրված հինգերորդ սեմինարի անցկացմանը: Սեմինարում քննարկվեցին քաղաքացիական կրթության, մասնակցության և ժողովրդավարության համար սոցիալական մեդիա դրական ազդեցությանը,  ինչպես նաև երեխաների պաշտպանության և նրանց հնարավորությունների հզորացման հարցերը:

Մասնակիցները նշում էին, որ նոր տեխնոլոգիաները  նոր աննախադեպ հնարավորություններ են ընձեռում ինչպես սովորողներին` ինքնուրույն և սեփական հետաքրքրություններից բխող ուսումնառության ու սոցիալացման համար, այնպես էլ  ուսանողներին` նորարարական և գործընթացից բխող դասավանդման և համագործակցության համար:

ՏՀՏ-ները երեխաներին աննախադեպ հնարավորություն են ընձեռում նաև լսելի դարձնել իրենց ձայնը և մասնակցել հանրային քննարկումներին: Մինչդեռ Ինտերնետի օգտագործմանն ուղղված պաշտպանողական կրթական մոտեցումները հաճախ բացասական հետևանքներ են ունենում.  Դրանք սահմանափակում են երեխաների հնարավորությունը` սովորելու, թե ինչպես կարելի է կառավարել ռիսկերը:  

Մասնակիցները շեշտեցին, որ հաղորդակցական նոր մանկավարժությունը կօգնի երեխաներին ձեռք   բերել սոցիալական և տեխնոլոգիական նոր հմտություններ, և թվային գրագիտության ծրագրեր պետք է անցկացնել    նաև ծնողների և ուսուցիչների համար: Սեմինարի հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ  մեդիա գրագիտության ծրագրերի նպատակը պետք է լինի երեխաների սովորեցնել Ինտերնետից մտածված և քննադատորեն օգտվել և նրանց դարձնի ոչ թե մեդիա բովանդակության պասիվ սպառողներ, այլև նրա ակտիվ ստեղծողներ:  

Եվրոպայի խորհրդի Տեղեկատվական լրատուն ..

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources