ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  6
ՓՈՍՏԱՂԲ

Ներածություն

Փոստաղբը բազմաթիվ հասցեատերերին զանգվածաբար ուղարկված անցանկալի նամակների կույտ է: Դրանք սովորաբար ստացվում են էլ փոստով, սակայն կարող են գալ նաև նորությունների խմբերի, ակնթարթային հաղորդագրությունների և այլն հետ:
Տարբեր երկրներում տարբեր է,  թե փոստաղբի իրավաբանական սահմանումը, թե դրա նկատմամբ ցուցաբերվող մոտեցումը: Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (The Organisation for Economic Co-operation and Development - OECD) ստեղծել է մի աշխատանքային խումբ` այս մոտեցումները ներդաշնակեցնելու նպատակով: Տես` <http://www.oecd.org/department/0,2688,en_2649_22555297_1_1_1_1_1,00.html>:
Ֆիշինգը` “անձնական տվյալների որսը” (Phishing, http://en.wikipedia.org/wiki/Phishing) փոստաղբի նոր դրսևորում է, որն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ մտահոգությունների տեղիք է տալիս սպառողների ապահովության տեսանկյունից:  Այս դեպքում էլ. փոստի հասցեատերերը ստանում են փոստաղբ, որը քողարկված է որպես հայտնի կազմակերպությունից, օրինակ` բանկից օրինական եղանակով ուղարկված էլեկտրոնային նամակ: Կեղծ վեբ կայքերի հղումներ  պարունակող  այդ նամակների նպատակը օգտվողների մասին մասնավոր կամ անձնական բնույթի տեղեկություններ կորզելն է:

Առևտրային նպատակներով ուղարկվող փոստաղբի տարածվածությունը բացատրվում է վերջինիս  էժանությամբ ու մեծաքանակ հասցեների մատչելիությամբ: Զանգվածային նամակներ ուղարկելու նպատակով էլ. հասցեները սովորաբար հավաքագրվում են ցանցային ռոբոտների  օգնությամբ (http://en.wikipedia.org/wiki/Internet_bot): Վերջիններս համացանցում որոնումներ կատարելով տարբեր վեբ կայքերից հավաքում են բերքը` գտնում էլ.փոստի հասցեներ:

Էթիկական նկատառումներ

 ·     Փոստաղբը հաճախ պարունակում է կեղծ կամ խաբուսիկ տեղեկություններ: Քանի որ ուղարկողն անանուն է, գործնականում շատ դժվար է նրան պատասխանատվության կանչել կեղծ պնդումների համար:

·     Փոստաղբ տարածողները հաճախ հույսը դնում են հասցեատերերի բարի կամքի վրա` էլեկտրոնային հասցեներ հավաքագրելու և իրենց տվյալների շտեմարանները համալրելու համար:  Օրինակ` ուղարկում են նամակներ, որտեղ հասցեատերերին խնդրում են գրանցել  անձնական տվյալները որևէ  հայտարարագրի կամ խնդրագրի աջակցելու նպատակով: Հաճախ նշելով այնպիսի պատճառներ, ինչպիսիք են վիրահատության ենթակա երեխան. հեղինակների ստում են պնդելով, թե ինչ-որ կազմակերպություն կամ ընկերություն խոստացել է, որ նամակի յուրաքանչյուր փոխանցման դեպքում կվճարվի գումար:

·     Փոստաղբը կարող է պարունակել վնասակար ծրագրեր (http://en.wikipedia.org/wiki/Malware):

·     Առցանց խարդախության մեկ այլ տեսակ է «419»-ը, որն իր անունն ստացել է Նիգերիայի  օրենսգրքի համապատասխան հոդվածից, որը պատիժ է սահմանում նման տիպի խարդախությունների համար:  Դրանց տարատեսակներից  է՝  բանկային փոխանցումներ իրականացնելու համար օգնության դիմաց մեծ գումար վաստակելու խոստումը:

·    Փոստաղբը կարող է օգտագործվել որպես նենգադուլ: Դրա օրինակ կարող է ծառայել քննարկումների խմբերը կեղծ հաղորդագրություններով ողողելն ու ծանրաբեռնելը:

Լավագույն փորձը

·     Տարբեր նպատակների համար օգտագործե՛ք տարբեր էլեկտրոնային հասցեներ: Խուսափեք ձեր «անձնական» հասցեն տարածելուց (օրինակ` ֆորումներում գրանցվելու, ձևաթղթեր լրացնելու և այլ նպատակներով):

·     Ցուցաբերեք առողջ կասկածամտություն ստացվող նամակների նկատմամբ: Մի՛ բացեք այն նամակները, որոնց ծագմանը չեք վստահում:

·    Հատկապես զգույշ եղե՛ք, երբ կան կից հաղորդագրություններ: Եթե ստացված նամակը կասկածելի է թվում կամ դուք չէիք սպասում այն ստանալ, անմիջապես ջնջե՛ք այն` առանց բացելու:

·    Ստուգե՛ք էլեկտրոնային փոստում հանդիպող բոլոր հղումները` առանց նրանց բացելու: Դա կարելի է անել`մկնիկի սլաքը պահելով հղման վրա. կայքի հասցեն պետք է հայտնվի ձեր էկրանի ներքևի ձախ անկյունում` հրահանգացանկի վերևի հատվածում: Եթե կասկածում եք, որ այդ հղումը չի տանում դեպի հայտարարված հասցեն, ապա դրան մատնազարկելու փոխարեն տպե՛ք այդ հասցեն ձեր զննարկիչի հասցեների տողում:

·    Օգտագործե՛ք փոստաղբազտիչներ` անցանկալի նամակները ջնջելու վրա ժամանակ չծախսելու համար (http://spam-filter-review.toptenreviews.com/):

·    Խուսափե՛ք ձեր էլ-փոստի հասցեն զանգվածաբար տարածելուց: Հիշե՛ք` ձեր էլ փոստի հասցեն վեբ կայքում հրապարակելու դեպքում վեբ որոնիչները (crawler) կարող են այն որսալ և ընդգրկել փոստաղբի տարածման իրենց  ցուցակներում:

·      Եթե անհրաժեշտ է հրապարակել ձեր էլ. փոստի հասցեն, կարող եք քողարկել այն որոշակի գրանշաններերով` մոլորության գցելով ցանցային ռոբոտներին: Տե՛ս Լանկաստերի համալսարանի խորհուրդները համացանցում ձեր տեսանելիությունը նվազեցնելու համար` < http://www.lancs.ac.uk/iss/email/spam.htm>:

·     Մի՛ պատասխանեք փոստաղբին: Պատասխանելը կհաստատի, որ ձեր հասցեն գործում է:  Իմացե՛ք, որ ձեր հասցեն նրանց նամակների ցուցակից հանել խոստացող հղումները կարող են իրական չլինել: «Աշխատանքից դուրս» ուղարկված ավտոմատ պատասխանները նույնպես կարող են առաջացնել խնդիրներ, քանի որ նրանց միկջոցով պատասխան է առաքվում ինչպես փոստաղբ ուղարկողներին, այնպես էլ հասցեագրքում օրինական կերպով գրանցված անձանց:

Լրացուցիչ տեղեկությունների համար

·      Եվրամիության հակա-սփամ նախաձեռնություն՝ <http://europa.eu.int/information_society/topics/ecomm/index_en.htm>:

·     Անցանկալի առևտրային էլ.փոստի դեմ եվրոպական կոալիցիա (European Coalition Against Unsolicited Commercial E-mail) <http://www.euro.cauce.org/en/index.html>:

·       Ցանցային և տեղեկատվական անվտանգության եվրոպական գործակալության (ENISA) կողմից 2007թ. անցկացված հետազոտությունը Եվրոպական համացանցային ծառայության մատուցողների կողմից անվտանգության և փոստաղբի դեմ միջոցառումներ վերաբերյալ` <http://www.enisa.europa.eu/act/res/other-areas/anti-spam-measures/studies/provider-security-measures>:

·      Մայքրոսոֆտ ընկերության կայքում, 2004 թ հունիսի 28-ին հրապարակված,  փոստաղբի և անձնական տվյալների որսի մասին Բիլ Գեյթսի հոդվածը՝ <http://www.microsoft.com/mscorp/execmail/2004/06-28antispam.mspx>:

·     «419 կոալիցիան պայքարում է 419 դեմ Համացանցում»՝ <http://home.rica.net/alphae/419coal/>:

·     Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության կայքէջը փոստաղբի մասին՝ <http://www.oecd.org/department/0,2688,en_2649_22555297_1_1_1_1_1,00.html>:

·      Էլեկտրոնային նամակների ստուգման  ”Ճշմարտություն թե հորինվածք” վեբ կայքը  <http://www.truthorfiction.com/>:

·     Օգնություն փոստաղբի հարցում՝ <http://www.spamhelp.org/>:

·   SpamBayes-ը անվճար փոստաղբազտիչ է, որը կարելի է տեղադրել Outlook ծրագրում` <http://spambayes.sourceforge.net/>:

·     Փոստաղբազտիչների մասին ակնարկներ՝ <http://spam-filter-review.toptenreviews.com/>:

·     BBC ծառայության հոդվածը (1 փետրվարի 2005) «Փոստաղբն անընդհատ աճում է»՝ <http://news.bbc.co.uk/1/hi/technology/4225935.stm>:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 7
ԶՐՈՒՑԱՐԱՆ

 

 
NEW PUBLICATIONS