Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի փետրվարի 9 -ին

Այս տարվա Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է փետրվարի 9 -ին, երեքշաբթի օրը: Այն կանցնի 1«Միասին՝ դեպի ավելի լավ Համացանց» խորագրի ներքո: Ինտերնետը Ձեր երեխայի համար նոր բաներ սովորելու ու ժամանցի հրաշալի վայր է, սակայն այն օգտագործելիս պետք է լինել պատասխանատու և զգույշ: Մեր կայքում կգնեք խորհուրդներ և ուսումնական նյութեր ` ըստ տարիքային խմբերի, որոնք կօգնեն ձեզ առավել ապահով դարձնել էլեկտրոնային միջոցների օգտագործումը երեխաների համար:

Ապահով համացանցի օրվանը նվիրված նյութերը ներբեռնեք այստեղից..

 

 

 

 

 

ՏՀՏ-ները ավելի արդյունավետ կրթության համար

Համաեվրոպական Թվային շաբաթը այս տարի սկսվում է մարտի 23-ին, Հայաստանում այն անցնելու է «ՏՀՏ-ները ավելի 1արդյունավետ կրթության համար» խորագրի ներքո: Թեմաներն են՝ ապահով համացանց, մեդիագրագիտություն, ՏՀՏ գործիքները ուսուցանման գործընթացում և STEM առարկաներ: Միջոցառումներն իրականացվելու են առցանց՝ մինչև ապրիլի վերջ: Դասերը կազմակերպելու համար օգտվեք մեր պաշարներից: Ավելին՝

Միջոցառման լոգոները ներբեռնելու համար այցելեք՝

 

 

 

 

 

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի փետրվարի 11 -ին

Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է 2020 թ-ի փետրվարի 11-ին, Երեքշաբթի օրը: Այն կանցնի «Միասին՝ դեպի ավելի լավ 1Համացանց» խորագրի ներքո: «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով  Հայաստանը միանում է  Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն  համացանցի ապահով ու անվտանգ  օգտագործման: Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար  եւ ոչ պատշաճ  բովանդակության դեմ, պաշտպանվելու  վիրտուալ ցանցերում   առաջացող հնարավոր ռիսկերից: Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: Ներբեռնեք Ապահով Համացանցի միջազգային օրվա նյութերը՝

Լոգոն (pdf, jpg), Ֆեյսբուքի շապիկը, Թվիտերի շապիկը, Բանները:

 

 

«Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ 21 դարում»

Նոեմբերի 06, 2019. «Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ 21 դարում» թեմայով աշխատարանը կազմակերպվեց 1Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի միջնակարգ դպրոցում: Աշակերտները փորձեցին սահմանել ինչ է նշանակում մեդիա և ինֆորմացիոն գրագիտությունը, քննարկեցին ի՞նչ կարողություններ ու հմտություններ պետք է ունենա քաղաքացին մեդիագրագետ լինելու համար: Աշակերտմները խաղացին խաղ «Որո՞նք են ձեր արժեքները Համացանցում և Համացանցից դուրս», որը օգնեց ավելի խորությամբ ծանոթանալ մեդիայում կարծրատիպերի գաղափարին: Առանձնապես ուշադրություն դարձվեց ժամանակակից կյանքում մեդիայի դերին ու նշանակությանը, առկա մարտահրավերներին և հնարավորություններին՝ հասարակական կյանքում փոփոխություններ անելու համար: Աշխատարանը հեղինակեց և վարեց Ֆանտանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գայանե Կոստանդյանը:

 

 

 

 

 

Մեկնարկեցին մեդիագրագիտությանը նվիրված դասերը

Հոկտեմբերի 25, 2019. Մեդիակրթությունը կարևոր դեր է խաղում երեխաներին տեղեկատվական հասարակության մեջ ապրելու նախապատրաստելու հարցում, քանի որ դյուրացնում է տեղեկատվության և գիտելիքների ազատ 1փոխանակումը: Հոկտեմբերի 24-ին աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել է Մեդիա և Տեղեկատվական գրագիտության շաբաթը: Այս տարի շաբաթը անցկացվում է «Մեդիագրագետ քաղաքացի՝ տեղեկացված, ներգրավված և հզոր» խորագրի ներքո: Մեդիա և Տեղեկատվական գրագիտության շաբաթվա շրջանակներում Երևանի թ 181 հիմնական դպրոցում հոկտեմբերի 25-ին անցկացվեցին «ԻՐԱԿԱՆ թե՞ ԿԵՂԾ» թեմայով դասեր, որոնց ընթացքում երեխաները քննարկեցին, ինչպես կարելի է տարբերակել կեղծիքը Համացանցում: «Համացանցը երկկողմանի փողոց է, և մենք պետք է սովորենք ճիշտ երթևեկել: Համացանցն օգնում է տնային աշխատանքները կատարել, այն տեղեկությունների հսկայական շտեմարան է և հաճախ նույնիսկ դրանք ավելին են, քան պահանջվում է», ասում են երեխաները: Ավելին...

 

 

 

 

 

Մեդիագրագետ քաղաքացի՝ տեղեկացված, ներգրավված և հզոր

Սեպտեմբերի 28, 2019. Մեդիակրթության կենտրոնի հիմնադիր Նարինե Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում մեդիակրթության և մեդիագրագիտության ոլորտում իրականացվող ծրագրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեդիա և տեղեկատվական գրագիտության գլոբալ շաբաթվանը նվիրված գիտաժողովին, Մեդիա և տեղեկատվական գրագիտության և 1միջմշակութային երկխոսության MILID 9րդ համաժողովի և Երիտասարդական 4րդ ֆորումի շրջանակներում: Ապահով համացանց ծրագրի համակարգող նարինե Խաչատրյանը հանդես եկավ «Ինտերնետ օգտատերից՝ թվային քաղաքացի» զեկույցով: Ավանդական դարձաց Մեդիա և տեղեկատվական գրագիտության գլոբալ շաբաթվա - GlobalMILWeek - գիտաժողովը անցկացվեց է Շվեդիայի Գյոթեբուրգ քաղաքում: GlobalMILWeek շաբաթվանը նվիրված գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել մեդիա և տեղեկատվական գրագիտության ոլորտում առկա հետազոտությունների, պրակտիկաների և ծրագրերի կարգավիճակը՝ դիտարկելով մեդիա և տեղեկատվական գրագիտությունը քաղաքացիների կյանքի հիմնական հմտություն: Մեդիա և տեղեկատվական գրագիտության (MIL) գլոբալ շաբաթը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-ից 31-ը` «Մեդիագրագետ քաղաքացի՝ տեղեկացված, ներգրավված և հզոր» խորագրի ներքո: 

 

 

 

 

 

Ամփոփվեց ALL DIGITAL WEEK համաեվրոպական Թվային շաբաթը

Հունիսի 21, 2019. Հայաստանում առաջին անգամ անցկացված Թվային շաբաթվա շրջանակներում հաղթող են 1ճանաչվել Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի դասավանդող Գայանե Կոստանդյանը և Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ 155 հիմնական դպրոցի դասավանդող՝ Արմինե Բենիամինյանը: Հայաստանում ALL DIGITAL Week համաեվրոպական  Թվային շաբաթը անցել է «Ինտերնետ օգտատերերից՝ թվային քաղաքացիներ» խորագրի ներքո, ծրագիրը  համակարգել է STEM Միությունը «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ: Եվրոպական 29 երկրներում  անցկացվող նախաձեռնության շրջանակներում   ավելի քան 70,000 մարդ մասնակցել  է  1400 միջոցառման:   Ավելին կարդալ... և դիտել...

 

 

 

 

Ապահով համացանցը Թվային շաբաթի կիզակետում

Ապրիլի 08, 2019. Հայաստանը առաջին անգամ միացավ ALL DIGITAL Week համաեվրոպական  Թվային շաբաթին: 1Մարտի 25-ին մեկնարկած  համաեվրոպական Թվային շաբաթը Հայաստանում անցնում է «Ինտերնետ օգտատերերից՝ թվային քաղաքացիներ» խորագրի ներքո: Հայաստանյան գրանցված առաջին միջոցառումը 1000-րդ համեվրոպական իրադարձությունն էր:  Եվրոպական 29 երկրներում  անցկացվող նախաձեռնության շրջանակներում   ավելի քան 70,000 մարդ մասնակցել  է  1400 միջոցառման:  Հայաստանում ծրագիրը  համակարգում է STEM Միությունը «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ: Այդ մասին ապրիլի 8-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում անցկացված ասուլիսին հայտնեց Թվանշային շաբաթվա շրջանակներում միջոցառումների համակարգող Նարինե Խաչատրյանը: Ավելին կարդալ... և դիտել տեսանյութը ...

 

 

 

Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան երկրներում քննարկվում են ապատեղեկատվության խնդիրները

Փետրվարի 13, 2019. Ինչպես լուծել ապատեղեկատվության եւ կեղծ լուրերի խնդիրը: Ինչպես է աշխատում քարոզչությունը եւ ինչու են մարդիկ հակված դրան վստահել: Ինչպիսի ռիսկեր կարող են առաջացնել արհեստական 1բանականության վրա հիմնված տեխնիկան միջոցները ապատեղեկատվության պատերազմում: Օգտատերերի հզորացման եւ տեղեկատվական դաշտի խառնաշփոթի դեմ ավելի մեծ սոցիալական կայունություն ապահովելու համար հատկապես որ կարողությունները պետք է զարգացնեն մեդիագրագիտությանն ուղղված կրթական ծրագրերը: Այս եւ այլ հարցերը 2019 թ. փետրվարի 13-ին Թբիլիսիում կայացած «Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրներում ապատեղեկատվության խնդիրներին նվիրված համաժողովին ներկայացրեց Նարինե Խաչատրյանը (Մեդիակրթության կենտրոն, Հայաստան): Համաժողովը կազմակերպել էր Քաղաքացիական զարգացման եւ հետազոտությունների ինստիտուտը եւ Եվրոպա-Վրաստան ինստիտուտը:

 

 

 

 

Թվանշային երիտասարդական խորհդը ամփոփեց իր աշխատանքները

Փետրվարի 21, 2019. Թվանշային երիտասարդական խորհուրդը ամփոփեց ավելի առողջ, ապահով, բարեկիրթ միջավայր դարձնելու հանրային քննարկումները. ՔՈ ԱՍԵԼԻՔԸ պաստառում ներկայացված են Համացանցում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները 2020 Կայուն Զարգացման Նպատակներին հասնելու համար: Թվանշային երիտասարդական խորհուրդը իրականացնելով հանրային քննարկումներ տասնյակից ավելի երկրներում նախանշեց այն թեմաները, որոնք Համացանցը կդարձնեն ավելի առողջ, ապահով և բարեկիրթ միջավայր: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների թվում են՝ կիբեռհետապնդումը, ատելության խոսքը, անձնական կյանքի գաղտնիությունը և անհատական տվյալների պաշտպանությունը, ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը և այլն: Մասնակից երկրներ՝ Հայաստան, Կիպրոս, Խորվաթիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իտալիա, Մարոկկո, Սենեգալ, Սլովակիա, ԱՄՆ: Հարցումը անցկացրեցին Insight (Լյուքսեմբուրգ), Connect Safely (ԱՄՆ) և STEM Միություն (Հայաստան) կազմակերպությունները:

 

 

 

 

Ամփոփվեց «Ապահով համացանց» թեմայով մրցույթը

Փետրվարի 12, 2019. ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ամփոփեց «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում 1դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարված տեսանյութերի մրցույթը: «Անցած շաբաթ մեկնարկել է «Ապահով համացանց» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է դասախոսությունների միջոցով աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք թույլ կտան հրաժարվել և խուսափել անցանկալի բովանդակությունից և պաշտպանվել կիբերհարձակումներից: Կարծում եմ, որ այս կանոններին պետք է հետևել ողջ տարվա ընթացքում», նշեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ավելին... 

 

 

 

 

 

 

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի փետրվարի 5-ին

Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է 2019 թ-ի փետրվարի 5-ին, Երեքշաբթի օրը: Այն կանցնի «Միասին՝ դեպի ավելի լավ Համացանց» խորագրի ներքո: 1 «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով  Հայաստանը միանում է  Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն  համացանցի ապահով ու անվտանգ  օգտագործման: Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար  եւ ոչ պատշաճ  բովանդակության դեմ, պաշտպանվելու  վիրտուալ ցանցերում   առաջացող հնարավոր ռիսկերից: Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: Ներբեռնեք Ապահով Համացանցի միջազգային օրվա նյութերը՝

Լոգոն, Ֆեյսբուքի շապիկը, Թվիտերի շապիկը, Բանները, GIF-ը ինչպես նաև ավելացրեք Ապահով Համացանցի բեջը սոցիալական մեդիայի Ձեր նկարագրին http://bit.ly/SID2019Twibbon:

 

 

Մասնավոր կյանքի գաղտնիության միջազգային օրն է

Հունվարի 28, 2019. Հունվարի 28-ը մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության 1միջազգային օրն է: Մասնավոր կյանքի գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Հիշեք, որ Ձեր առցանց կյանքը պատկանում է ձեզ: Կայքերում գաղտնիության և անվտանգության կարգավորումները արեք այնպես, որ տեղեկություններ փոխանակելու տեսանկյունից դրանք հարմար լինեն ձեզ:

Պաշտպանեք ձեր հաշիվները. հայցեք պաշտպանություն, որն ավելի ուժեղ է, քան գաղտնաբառերը: Հաշիվների տրամադրողների մեծ մասն այժմ առաջարկում են ինքնության ստուգման լրացուցիչ ուղիներ (կենսաչափական, շարժական սարքին ուղարկվող միանվագ կոդ և այլն) նախքան տվյալ կայքում որևէ գործունեություն ծավալելը:

Մաքուր պահեք ձեր համակարգչային տեխնիկան: Արդիականացրեք անվտանգության ծրագրաշարը, ավտոմատացրեք ծրագրաշարի թարմացումները, պաշտպանեք բոլոր այն սարքերը, որոնք միանում են Համացանցին:

Ձեր և Ձեր երեխաների մասնավոր կյանքը պաշտպանելու մասին խորհուրդները կարող եք կարդալ մեր կայքում:

 

 

«Ապահով համացանց» շաբաթ. դպրոցականները և երիտասարդները կմասնակցեն տեսանյութերի մրցույթի

Հունվարի 15, 2019 Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, info@edu.am էլփոստին: 
Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։ 
✔️Տեսանյութի տևողություն՝ 1-5 րոպե
✔️Լեզու՝ հայերեն 
✔️Մասնակիցների առավելագույն տարիքը՝ 25 տարեկան
✔️Այլ չափանիշներ՝ տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար
Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: 
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

 

Ստեղծենք ավելի «խելացի» Համացանց երեխաների համար

Հունվարի 07, 2019 Քվեարկե՛ք և ընտրե՛ք 2020-ի Կայուն Զարգացման Նպատակների այն 16 թեմաները, որոնք կարևոր եք համարում Համացանցը ավելի լավը և «խելացի» դարձնելու համար: Թվանշային երիտասարդական խորհուրդը իրականացնելով հանրային քննարկումներ տասնյակից ավելի երկրներում նախանշեց այն 30 թեմաները, որոնք Համացանցը կդարձնեն ավելի առողջ, ապահով և բարեկիրթ միջավայր: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների թվում են՝ կիբեռհետապնդումը, ատելության խոսքը, անձնական կյանքի գաղտնիությունը և անհատական տվյալների պաշտպանությունը, ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը և այլն: Այժմ դուք ինքներդ կարող եք քվեարկել և նշել, որ թեմաներն եք առաջնահերթ համարում 2020 թվականին Կայուն Զարգացման Նպատակներին հասնելու համար՝ https://goo.gl/forms/YtrevZ6pNoKjxTU12: Մասնակից երկրներ։ Հայաստան, Կիպրոս, Խորվաթիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իտալիա, Մարոկկո, Սենեգալ, Սլովակիա, ԱՄՆ: Հարցումը անցկացրեցին Insight (Լյուքսեմբուրգ), Connect Safely (ԱՄՆ) և STEM Միություն (Հայաստան) կազմակերպությունները:

 

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի փետրվարի 5-ին

Գալիք տարվա Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 5-ին, Երեքշաբթի օրը: Այն կանցնի «Միասին՝ դեպի ավելի լավ Համացանց» խորագրի ներքո: 1 «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով  Հայաստանը միանում է  Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն  համացանցի ապահով ու անվտանգ  օգտագործման: Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար  եւ ոչ պատշաճ  բովանդակության դեմ, պաշտպանվելու  վիրտուալ ցանցերում   առաջացող հնարավոր ռիսկերից: Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: 

 

 

Ապահով համացանցը ներկայացվեց Բրյուսելում անցկացվող Safer Internet Forum համաժողովին

Նոյեմբերի 20, 2018 Ապահով համացանց ծրագիրը ներկայացվեց Բրյուսելում անկացվող «Ապահով համացանց 2018. Տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների, պատանիների և հասարակության վրա» խորագրով համաժողովին: Համաժողովը ՏՀՏ և կրթության ոլորտի փորձագետների, ինչպես նաև քաղաքական և հասարակական առաջնորդների այն բազնաշահառու հարթակն է, որտեղ քննարկվում է նոր տեխնոլոգիաների ազդեցությունը անհատների և հասարակությունների վրա և առաջարկվում արդյունավետ լուծումներ:

 

 

Հ.Հայրապետյանի անվան դպրոցում Ապահով համացանց խորագրով կրթական շաբաթ

Նոյեմբերի 17, 2018 Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թ 78 դպրոցում #Ապահովհամացանց թեմայով 1կրթական շաբաթ է անցնում: Դասընթացները վարում են 9րդ դասարանի աշակերտները: Աշակերտները ուսուցանում են թվային գործիքների անվտանգ օգտագործման ոսկե կանոնները իրենց իսկ պատրաստած հուշաթերթիկներով: safe.am կայքում տեղադրված թեստերը թույլ են տալիս արագ գնահատել յուրացրած գիտելիքները: Ապահով համացանցի միջազգային օրը նշվելու է 2019 թ. փետրվարի 5-ին «Միասին՝ դեպի ավելի լավ համացանց» խորագրով:

 

 

 

 

 

ԵԽ Մարդու իրավունքների ուղեցույցը Համացանցի օգտատերերի համար

Մայիսի 02, 2018 Հայերենով լույս է տեսել Մարդու իրավունքների ուղեցույցը Համացանցի օգտատերերի համար: Ուղեցույցի հայերեն խմբագրությունը պատրաստվել է Ապահով համացանց ծրագրի կողմից: ԵԽ այս 1ուղեցույցը օգնելու է օգտատերերին հասկանալ իրենց առցանց իրավունքները: Ուղեցույցը հանրամատչելի լեզվով և ձևաչափով բացատրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները և դրանց կիրառումը Համացանցում: Մարդու իրավունքների Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով:

 

 

 

 

 

 

 

 

 

Լավագույն բաց դասի  և  ծնողական ժողովի մրցույթ

Ապրիլի 08 2018.1«Ապահով Համացանց 2018» ծրագրի շրջանակներում  հայտարարվում է լավագույն բաց դասի և  ծնողական ժողովի մրցույթ:  Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալումԾրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար: Ավելին

  1. «Ապահով համացանց» բաց դասի պլան http://bit.ly/2mZQqk6
  2. «Ապահով համացանց» ծնողական ժողովի պլան http://bit.ly/2nbT0mx

 

 

 

 

 

Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի 1շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն: Ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից»: Ծրագիրն իրականացնում են «ՍՏԵՄ կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունները, UCOM և այլ ընկերությունների աջակցությամբ: Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցում փետրվարի 6-ին հավաքված շուրջ 200 դասավանդողներ, ծնողներ և համայնքի ներկայացուցիչներ մասնակցեցին բաց դաս միջոցառմանմը, որը կազմակերպեց ինֆորմատիկայի դասավանդող Գայանե Կոստանդյանը: Ավելին... 

 

 

 

 

 

Մեր երազած Համացանցը. առցանց ուսուցման ձեռնարկ ուսուցիչների համար

Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում 1պատրաստել է «Մեր երազած համացանցը. առցանց ուսուցման ձեռնարկ դասավանդողների համար» գիրքը։ «Մեր երազած համացանցը» INSAFE, European SchoolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:

Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ:

 

 

 

 

Դպրոցները ստանում են eSafetyLabel վարկանիշը

Եվրոպական eSafetyLabel վարկանիշը ուսուցման գործընթացի ենթակառուցվածքի, քաղաքականության և թվային միջոցների, ապահով և անվտանգ միջավայր ստեղծելու համար շնորհվել է՝ 
1Վանաձորի Րաֆֆու անվան թ 19 հիմնական դպրոցին,
Վանաձորի Պուշկինի անվան թ 4 հիմնական դպրոցին,
Վանաձորի Վարուժանի անվան թ 16 հիմնական դպրոցին
Վանաձորի թ 18 հիմնական դպրոցին,
Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցին,
Արտաշատի թ 2 հիմնական դպրոցին,
Սարալանջի հիմնական դպրոցին և Երևանի թ 107 միջնակարգ դպրոցին: Հիշեցնենք, որ 2016 - 2017 թթ eSafetyLabel վարկանիշը շնորհվել է հետևյալ դպրոցներին՝ 
Երևանի Ջաբազյանի անվան թ 79 հիմնական դպրոց, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թ 20 հիմնական դպրոց, Երևանի Ս. Զորյանի անվան թ 56 դպրոց, Երևանի Գ. Նարեկացու անվան թ 137 դպրոց,
Երևանի Ա. հովհաննիսյանի անվան թ 194 դպրոց, Երևանի Րաֆֆու անվան թ 36 դպրոց, Երևանի Աղայանի անվան թ 63 դպրոց,Երևանի Հայրապետյանի անվան թ 78 դպրոց:

 

 

Ապահով համացանցի օրը կնշվի փետրվարի 6-ին

Հունվարի 30, 2018. Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 6 -ին՝ «Ստեղծիր, միացիր և եղիր1պատասխանատու. ավելի լավ Համացանցը սկսվում է քեզանից» կարգախոսի ներքո: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում:   Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել Համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: Ծրագրի նպատակն է նաև դասավանդողների արդյունավետ համագործակցության  եւ հնարավորությունների համատեղման միջոցով  կրթական նոր հարթակի  և թվանշանային կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումը:

Հայաստանի  Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի և Երևանի դպրոցների սովորողների  և քոլեջների ուսանողների մասնակցությամբ կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր (փետրվարի 1-ից` մարտի 1-ը), «Ապահով համացանց» թեմայով ծնողական ժողովներ (փետրվարի 1-ից` մայիսի 1-ը), Երևան քաղաքի և մարզային դպրոցները կներգրավվեն համաեվրոպական eSafety Label ծրագրի մեջ  (հունվարի 1-ից  –  մայիսի 1-ը): Ինչպես նախորդ տարիներին կանցկացվի Ապահով համացանցին նվիրված  մրցույթ( փետրվարի 1-ից մայիս 1-ը):

 

 

 

 

Գործարկվել է ինտերակտիվ մեթոդների եւ հեռավար ուսուցման հարթակը

08 դեկտեմբերի 2017. Օրերս «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոնը» Ucom ընկերության,  «Ինտերնետ հանրություն»1կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների եւ հեռավար ուսուցման առցանց հարթակ: Պորտալը արտադպրոցական կրթական միջավայրում STEM կարողությունների (Science, Technology, Engineering, Mathematics`գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն,  մաթեմատիկա) զարգացման  ծրագրի  հիմնական ուղղություններից է: Ծրագրի նպատակը STEM կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումն է կրթության, գիտության եւ բիզնեսի արդյունավետ համագործակցության ու հնարավորությունների համատեղման միջոցով: Կարդալ ավելին

 

 

 

 

 

Մեդիագրագիտության դասընթաց Աշակերտական ինքնավարության մարմինների 5րդ համադպրոցական համաժողովի շրջանակում

24 հունիսի 2017. Ինչպես տարբերակել կեղծ տեղեկատվությունը իրական լուրից, կարևոր ինֆորմացիան երկրորդականից, 1ինչ է նշանակում լինել մեդիագրագետ: Ապահով համացանց ծրագիրը ներկայացվեց հունիսի 24-ին Ծաղկաձորում անցկացված Աշակերտական հայկական ասոցիացիայի Աշակետական ինքնավարության մարմինների հինգերորդ համադպրոցական համաժողովին, որին մասնակցեցին ավելի քան 100 աշակերտ և դասավանդող:

 

 

 

 

 

Ամփոփվել են Ապահով Համացանց ծրագրի արդյունքները

21 հունիսի 2017. Ամփոփվեցին «Ապահով համացանց 2017» ծրագրի առաջին փուլի արդյունքները, և ինֆորմատիկայի 23 դասավանդողներ ստացան մրցանակներ և հավաստագրեր: «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ 1համացանցի» կարգախոսի ներքո երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում նշվող Ապահով համացանցի օրվա ընթացքում նաև հայաստանյան օգտատերերին կոչ էր արվել միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

«Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագրի առաջին փուլի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի 200 դպրոցներում և քոլեջներում շուրջ 10 000 դպրոցականների ու ծնողների համար անցկացվեցին բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Հրապարակվեցին  STOP. THINK. CONNECT.™ արշավի «ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™ Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը, Եվրոպական դպրոցական ցանցի, INSAFE-ի «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» և «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ դասավանդողների համար» գրքերը: Կարդալ ավելին, դիիտել տեսանյութը

 

 

 

23 դասավանդող հաղթող են ճանաչվել Ապահով Համացանց ծրագրի մրցույթում

Հունիսի 17, 2017 Ամփոփվեցին Ապահով Համացանց 2017 ծրագրի շրջանակներում հայտարարված լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթի արդյունքները: Կարդալ ավելին, դիտել տեսանյութը: «Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում «Լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող են ճանաչվել`
Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Մերի Գանդալյանը,
Երևանի Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոցի տնօրեն՝ Նաիրա Ավետիսյանը,
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ 20 դպրոցի տնօրեն՝ Անահիտ Խոսրովյանը:

 

 

Լավագույն բաց դաս և ծնողական ժողով անվանակարգերում հաղթող են ճանաչվել՝
Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի դասավանդող՝ Գայանե Կոստանդյանը,
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի Նազարյանի անվան միջնակարգ դպրոցի դասավանդող Էվելինա Բաղդասարյանը,
Լոռու մարզի Վանաձորի Դանիել Վարուժանի անվան հ 16 հիմնական դպրոցի դասավանդող՝ Լիլիթ Ղազարյանը,
Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան հ 10 ավագ դպրոցի դասավանդող՝ Մելինե Աբրահամյանը,
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցի դասավանդող՝ Լիլիթ Հակոբջանյանը,
Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի դասավանդող՝ Լիլիթ Գիշյանը,
Արարատի մարզի Գոռավան գյուղի հիմնական դպրոցի դասավանդող՝ Ալինա Հակոբյանը,
Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ 146 հիմնական դպրոցի փոխտնօրեն՝ Մարիետա Դավթյանը,
Երևանի Հայրապես Հայրապետյանի անվան հ 78 հիմնական դպրոցի դասավանդող՝ Անահիտ Գալֆայանը,
Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ 155 հիմնական դպրոցի դասավանդող՝ Արմինե Բենիամինյանը,
Երևանի հ 69 հիմնական դպրոցի փոխտնօրեն Կարինե Սամվելյանը,
Երևանի Գալշոյանի անվան հ 148 ավագ դպրոցի դասավանդող Գոհար Աբրահամյանը:

 

 

«Ապահով Համացանց դասավանդողների համար» դասընթացի լավագույն մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ՝

ԼԼոռու մարզի Վանաձորի հ 18 միջնակարգ դպրոցի դասավանդող՝ Անուշ Ղևոնդյանը,
Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան հ 2 դպրոցի դասավանդող՝ Ալինա Մովսիսյանը,
Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ 78 հիմնական դպրոցի դասավանդող՝ Մարիամ Մարգարյանը,
Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ 78 հիմնական դպրոցի դասավանդող՝ Անահիտ Գալֆայանը,
Երևանի Օհանյան կրթահամալիրի դասավանդող Մարիա Լիսիցինան,
Երևանի հ 100 դպրոցի դասավանդող՝ Ալվարդ Սարոյանը,
Երևանի հ 100 դպրոցի դասավանդող՝ Գոհար Մելթոնյանը,
Երևանի հ 107 դպրոցի դասավանդող՝ Հասմիկ Ասիրյանը,
Երևանի հ 107 հիմնական դպրոցի դասավանդող՝ Մարինա Խաչատրյանը:

 

 

 

 

Դասավանդողները կստանան Եվրոպական հավաստագրեր

Մայիսի 27, 2017. Հայաստանի 25 ուսուցիչներ մասնակցեցին Եվրոպական դպրոցական ցանցի (European SchoolNet) «Ապահով համացանց դասավանդողների համար» վեցշաբաթյա հեռահար 1դասընթացին: Լավագույն արդյուքներ ցույց տված 10 մասնագետները կստանան European Schoolnet-ի ավարտական հավաստագրեր՝ Նարինե Խաչատրյան (Ապահով Համացանց Հայաստան),  Անուշ Ղևոնդյան  (Վանաձորի թ 18 հիմնական դպրոց), Ալվարդ Սարոյան  (Երևանի թ 100 հիմնական դպրոց), Մարիա Լիսիցինա (Օհանյան կրթահամալիր), Մարիամ Մարգարյան  (Երևանի թ 78 հիմնական դպրոց), Անահիտ Գալֆայան (Երևանի թ 78 հիմնական դպրոց), Հասմիկ Մելիքյան Ասիրյան (Երևանի թ 107 հիմնական դպրոց), Գոհար Մելթոնյան (Երևանի թ 100 հիմնական դպրոց), Ալինա Մովսիսյան (Արտաշատի թ 2 հիմնական դպրոց), Մարինա Խաչատրյան (Երևանի թ 107 հիմնական դպրոց):

 

 

 

Միավորվենք հանուն ավելի լավ Համացանցի

Մայիսի 11, 2017. Արդեն 9 տարի շարունակ անցկացվող Ապահով Համացանց ծրագրի առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել վիրտուալ ցանցերում 1առաջացող հնարավոր ռիսկերի հանդեպ: Ծրագրի նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: 

«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում ամեն տարի մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցները անցկացնում են բաց դասեր եւ ծնողական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում են համացանցի եւ թվային տեխնոլոգիաների ապահով և անվտանգ օգտագործման խնդրները, տրամադրվում են ուսումնական նյութեր: Մասնակիցները ստանում են համապատասխան գիտելիքներ, թե ինչպես լավագույնս օգտագործել համացանցի ռեսուրսները կրթական նպատակներով, անվտանգ եւ արդյունավետ: Ապահով համացանց ծրագրի մասին ավելին՝ Better Internet for Kids պորտալում:

 

 

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել 1ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Համացանցն առաջարկում է բազում հնարավորություններ: Ամեն տարիքի մարդիք կարողանում են տեսանյութեր տեղադրել շարժական սարքերից, ձևավորել անձնական էջեր Համացանցում, շարժական սարքերից ուղարկել տեքստային հաղորդագություններ, առցանց ավատարների տեսքով կապ հաստատել առցանց այն ընկերների հետ, ում կանոնավոր կերպով չեն տեսնում, լուսանկարներ ուղարկել ընկերներին, հեռարձակել իրենց արածը հարյուրավոր մարդկանց: Շփման և հաղորդակցության այս եղանակները կարող են մեծ բավականություն պատճառել, սակայն դրանք նաև կապված են որոշակի ռիսկերի հետ: Կարդացեք ավելին ԿԱՆԳՆԵՔ, ՄՏԱԾԵՔ, ՄԻԱՑԵՔ. Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին գրքում:

 

 

 

 

Մեկնարկել են Ապահով Համացանցին նվիրված բաց դասերը

1 1 1
Գայանե Սամվելյան, Երևանի Ա.Դ.Սախարովի անվան 69 դպրոց Ալինա Հակոբյան, Արարատի մարզի Գոռավանի միջնակարգ դպրոց Կարինե Սամվելյան, Երևանի Սախարովի անվան N 69 հիմնկան դպրոց
1 1 1
Անահիտ Աղագուլյան, Կապանի N5 հիմնական դպրոց Հերմինե Պողոսյան, Լիլիթ Դավթյան, Սյունիքի մարզ, Կապանի Հունան Ավետիսյանի անվան N 9 ավագ դպրոց Հասմիկ Գասպարյան, Գյումրու N 27 միջնակարգ դպրոց
1 1 1
Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց
1 1 1
Նաիրա Անդրեասյան, Արարատի մարզի Արարատ գյուղի N 2 միջնակարգ դպրոց Գոհար Աբրահամյան, Երևանի Մ.Գալշոյանի անվան N.148 ավագ դպրոց Գոհար Աբրահամյան, Երևանի Մ.Գալշոյանի անվան N.148 ավագ դպրոց
1 1 1
Ալվարդ Խաչատրյան, Եղեգի միջնակարգ դպրոց, Կապան Ալվարդ Խաչատրյան, Եղեգի միջնակարգ դպրոց, Կապան Ա.Սաղումյան, Վանաձորի Սաղումյանի անվան N 17 դպրոց
1 1 1
Մարինե Խաչատրյան, Հարյուր յոթ միջնակարգ դպրոց Թերեզա Դավթյան, Օձունի N 2 միջնակարգ դպրոց Անահիտ Գալֆայան, Երևանի N 78 հիմնական դպրոց
1 1 1
Սիլվա Ամրազյան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոց Լիլիթ Ղազարյան, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոց Լիլիթ Ղազարյան, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոց
1 1 1
Տաթևիկ Խաչատրյան, Վանաձորի Պ. Տիչինայի անվան N 20 հիմնական. դպրոց Էվելինա  Բաղդասարյան, Կոտայքի  մարզ,  Լեռնանիստի  միջնակարգ  դպրոց Մարիա Լիսիցինա, Օհանյան կրթահամալիր
1 1 1
Նունե Երանոսյան, Երևանի N 17 հիմնական դպրոց Անուշ Ավետիսյան, Հրազդանի N 10 ավագ դպրոց Ալվարդ Սարոյան, Երևանի N 100 հիմնական դպրոց
1 1 1
Անի Մկրտչյան, Ինտերնետ հանրություն ՀԿ

Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց

Մելինե Աբրահամյան, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոց
1 1 1
Հասմիկ Այվազյան, Երևանի Մ․ Ջանբազյանի անվան N 79 հիմնական դպրոց Մարիետա Դավթյան, Երևանի Միսաք Մեծարենցի անվան N 146 հիմնական դպրոց Մարիետա Դավթյան, Երևանի Միսաք Մեծարենցի անվան N 147 հիմնական դպրոց, դասի պլան
1 1 1
Սամվել Մարտիրոսյան, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց Ավետ Սեդրակյան , Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց Սամվել Մարտիրոսյան, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
1

1

1
Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց
1 1 1

Արմինե Ավետիսյան, Գյումրու N 11 հիմնական դպրոց

Ստեփանավանի N 2 դպրոց Շահմուրադյանի անվան N.85 դպրոց
1 1 1
Հրանտ Դինքի անվան դպրոց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 հիմնական դպրոց Երևանի N 147 հիմնական դպրոց
1 1 1
Տաթևիկ Ավետիսյան, Սպանդարյանի անվան N 24 դպրոց Աշտարակի թիվ 2 դպրոց Ելենա  Պողոսյան, Արարատi մարզի Մասիսի  N5  ավագ  դպրոց
1 1 1
Լիլիթ   Գիշյան, Նոյեմբերյանի ավագ դպրոց Լիլիթ   Գիշյան, Նոյեմբերյանի ավագ դպրոց Մարինե Հարությունյան, Նար-Դոսի անվան N 14 դպրոց

 

 

 

 

Լավագույն բաց դասի  և  ծնողական ժողովի մրցույթ

 

Մարտի 13 2017. «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ hանրություն» հասարակական կազմակերպությունները 1«Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  ծնողական ժողովի մրցույթ:  «Ապահով Համացանց 2017» ծրագրին աջակցում է !UCOM ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալումԾրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար: Ավելին

  1. «Ապահով համացանց» բաց դասի պլան http://bit.ly/2mZQqk6
  2. «Ապահով համացանց» ծնողական ժողովի պլան http://bit.ly/2nbT0mx

 

 

 

 

 

Լույս է տեսել «Մեր երազած Համացանցը» գիրքը

Մարտի 09, 2017. Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում պատրաստել է «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար1» գիրքը։ Թվային դարաշրջանում սոցիալական շփումներն ու առցանց գործունեությունը նույնքան կարեւոր են երիտասարդների համար, որքան իրենց կյանքը ֆիզիկական աշխարհում: Գիրքը օգնում է ուսումնասիրել Համացանցում մեր իրավունքներն ու պարտականությունները եւ ձևավորել պատասխանատու վարքագիծ: «Մեր երազած համացանցը» INSAFE/INHOPE, European SchooolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:

Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ:

 

 

 

Հրատարկվել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը

 

Փետրվարի 23, 2017. Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիան» Մեդիակրթության կենտրոնին 1 տրամադրել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը։ Կոմիքսների ձևաչափով ստեղծված գրքում, պարզ և հանրամատչելի նկարագրված են վիրտուալ աշխարհում առկա բարդ տեխնիկական և սոցիալական խնդիրներն ու ռիսկերը: Անհատական համակարգիչը և շարժական սարքերը գիտելիքը մատչելի դարձրեցին մարդկանց համար, մարդկանց առօրյա գործունեությունը դարձել է դյուրին նոր տեղնոլոգիաների շնորհիվ: Բայց շատ արագ պարզվեց, որ մեդալն ունի հակառակ երեսը՝ եղան անձնական ինֆորմացիայի գողության դեպքեր, թվային վնասատու ծրագրերը «սովորեցին» վնաս հասցնել, իսկ տարբեր հանցագործներ սկսեցին Համացանցը օգտագործել որպես սեփական խաղահրապարակ: Հետևելով գրքի խորհուրդներին՝ դուք և ձեր համակարգիչը ավելի պաշտպանված կլինեք խաբեբաների և կիբերհանցագործների ոտնձգություններից: Գիրքը հայերեն հրատարակել է «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Կասպերսկի Լաբորատորիայի» պատվերով : Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ

 

 

10 հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին

 

Փետրվարի 15, 2017. 1. Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ:Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել 1ծանուցումներ անձնական տվյալների մշակման մասին: Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն տվյալներ մշակելու մասին ծանուցումները: Ո՞րն է համարվում անձնական տվյալների մշակում: Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր: Մինչև երեխայի` չափահասության տարիքը լրանալը, ո՞վ է իրականացնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Այս և այլ հարցերի պատասխանները կարելի է գտնել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուղեցույցույցում: Ավելին

 

 

 

 

 

 

 

Ուղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում

 

Փետրվարի 15, 2017. Աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունը` Google-ն իրականացնում է 1օգտատերերի տվյալների հավաքագրում` այդ տվյալներն օգտագործելով գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունն, օրինակ, հետևում է, թե ինչ կայքեր են այցելել մարդիկ։ 2016 թվականի հոկտեմբերին Google ընկերությունը որոշակի փոփոխություններ կատարեց տվյալներ մշակելու քաղաքականության մեջ, սակայն, այդ մասին առանձնապես չի բարձրաձայնվում։ Այժմ ընկերությունը կարող է օգտատիրոջ մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ` ոչ միայն հիմնվելով այն բանի վրա, թե ինչ տեսանյութեր է դիտել մարդը, ինչ էլեկտրոնային նամակներ է գրել, ինչ է փնտրել համացանցում, այլ նաև` ըստ կայքերի այցելությունների պատմության։ Եւ այս ամենը կցվում է օգտատիրոջ անվանը։ ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է Ուղեցույց, որը գործնական քայլերի միջոցով կօգնի Ձեզ «արգելել» Google-ին հավաքել Ձեր մասին տեղեկություններ ամբողջությամբ կամ մասնակի։ Ավելին

 

 

 

 

 

 

Փետրվարի 7-ին մեկնարկեց Ապահով համացանց ծրագիրը

 

Փետրվարի 07, 2017. Այսօր՝ փետրվարի 7-ին երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 112-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը: Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով: Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ավելին

 

 

 

 

 

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի Փետրվարի 7-ին

Փետրվարի 04, 2017. Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 7 -ին: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում 1և շրջաններում:  Ապահով Համացանց ծրագրի նպատակն է՝երեխաներին ու ծնողներին, սովորողներին և դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով և արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ և առօրյա կյանքում: Այս տարի կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, ծնողական ժողովներ և դասավանդողների վերապատրաստումներ, կթողարկվեն նոր ուսումնական նյութեր: Ապահով Համացանց 2017 լոգոն, Ապահով Համացանց 2017 բանները կարող եք ներբեռնել մեր կայքից:

 

 

 

 

 

 

 

 

 

Հունվարի 28` Մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է

Հունվարի 28, 2017. Հունվարի 28-ը մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: 1Մասնավոր կյանքի գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Հիշեք, որ Ձեր առցանց կյանքը պատկանում է ձեզ: Կայքերում գաղտնիության և անվտանգության կարգավորումները արեք այնպես, որ տեղեկություններ փոխանակելու տեսանկյունից դրանք հարմար լինեն ձեզ:

Պաշտպանեք ձեր հաշիվները. հայցեք պաշտպանություն, որն ավելի ուժեղ է, քան գաղտնաբառերը: Հաշիվների տրամադրողների մեծ մասն այժմ առաջարկում են ինքնության ստուգման լրացուցիչ ուղիներ (կենսաչափական, շարժական սարքին ուղարկվող միանվագ կոդ և այլն) նախքան տվյալ կայքում որևէ գործունեություն ծավալելը:

Մաքուր պահեք ձեր համակարգչային տեխնիկան: Արդիականացրեք անվտանգության ծրագրաշարը, ավտոմատացրեք ծրագրաշարի թարմացումները, պաշտպանեք բոլոր այն սարքերը, որոնք միանում են Համացանցին:

Ձեր և Ձեր երեխաների մասնավոր կյանքը պաշտպանելու մասին խորհուրդները կարող եք կարդալ մեր կայքում:

 

 

 

 

 

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. անվտանգ համացանցի ուղերձները հայերեն լեզվով

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել1ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Տեղեկատվական արշավի գլխավոր նպատակն է օգնել հասկանալ օրեցօր տարածվող կիբեռվտանգները և զինել ձեզ, ձեր ընտանիքը և համայնքը համապատասխան պաշտպանական միջոցներով: Տեղեկատվական թերթիկներին և խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

 

 

 

 

ավելին..

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources