Ուղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ / ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունը` Google-ն իրականացնում է օգտատերերի տվյալների հավաքագրում` այդ տվյալներն օգտագործելով գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունն, օրինակ, հետևում է, թե ինչ կայքեր են այցելել մարդիկ։
Այցելությունների պատմությունը
Android սարքերով կատարած գործողությունները
Ձայնային հրամանները կամ որոնումները
Այստեղ կարող եք անջատել այն գործառույթը, որը գրանցում է YouTube-ում դիտած կամ որոնած տեսանյութերի պատմությունը:
Ձեր մասին արդեն իսկ հավաքագրված տեղեկատվությունը կարող եք ջնջել այս էջում`Google-ի ձեր օգտահաշիվ (account) մուտք գործելուց հետո։ Եթե չունեք հաշիվ Google-ում, բացեք այն այս էջում` հետևելով համապատասխան հրահանգներին:
Ընդ որում, ինքներդ կարող եք ընտրել, թե որ ժամանակահատվածի ու ծառայության համար եք ուզում ջնջել տվյալները.
YouTube-ում Ձեր դիտած ու որոնած տեսանյութերի պատմությունը կարող եք ջնջել այս էջում
Արգելեք գովազդային ծառայություններին հետևել ձեր նախապատվություններին
Այստեղ կարելի է անջատել կամ միացնել գովազդի ցուցադրումը՝ ըստ ձեր հետաքրքրությունների։ Ձեր հետաքրքրություններին համապատասխանեցնելու համար Google-ը կազմում է օգտատիրոջ պատկերը. «Ձեր թեմաները» («Ваши темы», «Your Topics)» և «Իմ էջը» («Мой профиль», «Your Profile») կետերում կարելի է տեսնել, թե ընկերությունն ինչ տվյալներ է հավաքել ձեր սեռի, տարիքի ու հետաքրքրությունների մասին։ Այս կետերը կարելի է խմբագրել, բայց ավելի հուսալի է անջատել «Գովազդի անհատականացում» ֆունկցիան։ Դրանից հետո Google-ը կդադարի հետևել ձեր հետաքրքրություններին, իսկ դուք այլևս չեք տեսնի ձեր հետաքրքրություններին համապատասխանող գովազդ։
DoubleClick-ը գովազդային ցանց է, որը հավաքում է ձեր ինտերնետային այցելությունների պատմությունը ու հետո ցուցադրում թիրախավորված գովազդներ։
Ովքեր չեն ուզում, որ DoubleClick գովազդային ցանցը հետևի իրենց, նրանց համար Google-ը թողարկել է հավելված բրաուզերի համար։ Այն արգելում է DoubleClick-ին ձեր համակարգչում պահել քուկիներ՝ տեքստային ֆայլեր, որոնցում գրանցվում է ինֆորմացիան այն մասին, թե ինչ կայքեր եք այցելել ու ինչ գովազդ եք դիտել:
Կարգավորեք հեռախոսը
IOS-ով ու Android-ով աշխատող հեռախոսներում նույնպես կա ֆունկցա, որը թույլ է տալիս գովազդային ցանցերին հետևել Ձեզ։ Iphone-ներում պետք է մտնել «Կարգավորումներ» («Настройки, Settings) > «Գաղտնիություն» (Конфиденциальность, Privacy) > «Գովազդ» ու ակտիվանցել «Սահմանափակել գովազդներին հետևել» (Ограничить трекинг рекламы, Limit Ad Tracking) կետը։ Android-ում՝ «Կարգավորումներ» (Настройки, Settings) > «Google» > «Գովազդ» ու ակտիվացնել «Անջատել գովազդի անհատականացումը» (Отключить персонализацию рекламы, Disable personalized ads) կետը։
iPhone-ի համար
Android-ի համար
Այստեղ կարող եք տեսնել, թե ընկերությունն ինչ գիտի ձեր մասին, իսկ անջատել, օրինակ, YouTube-ում դիտած տեսանյութերի կամ ձայնային որոնման պատմությունը կարող եք այստեղ։ Բացի դրանից, Google Maps-ը պահպանում է ձեր այցելությունների պատմությունը։ Էջի ներքևում կտեսնեք «Անջատել պատմությունը» մեծ կոճակը:


