Համացանց
Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար, ներկա ինտերնետային սերնդի դաստիարակությունը նոր մարտահրավերներ է նետել:
Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին ավելին գիտեն, ուստի զարմանալի չէ, որ ծնողները հաճախ ոչ շահեկան վիճակում են երեխաների համեմատ:
Քանի որ իսկապես վտանգներ կան, շատ կարևոր է ծնողների ներգրավումը երեխաների համացանցային կյանքի մեջ: Երեխաները կարող են շատ հմտորեն տիրապետել համակարգիչը, սակայն նրանք մեծահասակների կարիքն ունեն քննադատական մտածողություն ու դատողական հմտություններ տարբեր իրավիճակների համար զարգացնելու նոր ինֆորմացիայի և ցանցային շփումներում ժամանակ:
Մեզանից շատերը չգիտեն, թե ինչպես են երեխաները համացանց օգտագործում, երբ բազում պատուհաններ են բացվում համակարգչի էկրանին և նրանց մատները սահում են ստեղնաշարի վրայով վտանգավոր արագությամբ:
Մեր կայքում տեղադրված նյութերը կօգնեն ձեզ բացահայտել երեխաների կողմից սիրված տեխնոլոգիաներն ու զբաղմունքները:
Ծանոթացեք նաև հետևյալ թեմաներին`