Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը: Կառուցենք կամուրջներ սերունդների միջև 

 

Ապահով Համացանցի Օրը Երևանի թ.45 դպրոցում

 

Միլենա Բալդրյան

07 Փետրվարի, 2012թ: Փերվարի 7-ին դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում` “Անվտանգ համացանցի” համաշխարհային օրն էր: Բոլորիս անակնկալ էր սպասվում: 1-ին իսկ ժամից իմացանք, որ ինֆորմատիկայի բոլոր դասերն այդ օրը բաց են հայտարարված: Մենք էլ ուրախացանք, որովհետև այդ օրը դաս ունեինք և հատկապես 2-րդ ժամը, որը 2-րդների շարունակական լրացումն էր (յուրաքանչյուր տարվա 2րդ ամսվա, 2րդ շաբարվա, 2րդ օրը + 2րդ ժամը): Դասին ներկա էին մեր դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանը, փոխտնօրեններ Լ.Պարոնյանը, Ա. Գրիգորյանը և 10 ուսուցիչներ: Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցպուհի Սվետլանա Պողոսլանը դասի թեման և նպատակները ներկայացնելուց հետո հարցրեց , թե Ինչ դեր է խաղում համացանցը մեր կյանքում և ինչ տհաճ անակնկալների ենք հանդիպում համացանցից օգտվելիս:

Մենք սկզբում խոսեցինք այն մասին, թե որքան լայն տեղեկատվություն ենք ստանում համացանցից, որքան նոր ընկերներ ենք ձեռք բերել և ինչպես ենք կարողանում հաղորդակցվել նրանց հետ, ինչ հետաքրքիր, զվարճալի նյութեր ենք գտնում ու բովանդակալից ժամանակ անցկացնում: Հետո արդեն անդրադարձանք Համացանցում մեզ ուղղված վտանգներին: Այդ վտանգների էության և դրանց տարատեսակների մասին մեզ ավելի մանրամասն ինֆորմացիա տվեց ուսուցչուհի Պողոսյանը:


Այնուհետև դիտեցինք տեսաֆիլմ , որը մեզ ևս մեկ անգամ համոզեց, որ տեղեկատվական դաշտում պետք է ապավինենք ծնողներին: Դասը շարունակվեց www.safe.am կայքի ուսումնասիրմամբ, որտեղ ծանոթացանք «Ընտանեկան զվարճալի ձեռնարկ», «Ծնողական ուղեցույց», «Համացանցային գրագիտության ձեռնարկ» էլեկտրոնային ձեռնարկների բովանդակությանը և դրանցով առաջնորդվելու անհրաջեշտությանը: Հետաքրքիր էր նաև կայքում տեղակայված թեստերը, որոնց լրացումը ընկեր Պողոսյանի բացատրությունից հետո շատ դյուրին էր: Թեստերը հետաքրքրեց նաև դաս լսող ուսուցիչներին և նրանք ևս ցանկություն հայտնեցին լրացնել այն:

Դասի ավարտին մեր ուսուցչուհին բացատրեց, թե ինչպես կարելի է ֆիլտրեր, հակավիրուսներ և նմանատիպ ծրագրեր տեղակայել համակարգչի մեջ:

Դասն անցավ այնքան սրնթաց, այնքան հետաքրքիր ու բովանդակալից, որ դասի ավարտն ազդարարող զանգը բոլորիս վաղաժամ թվաց: Նմանատիպ դասեր շատ կցանկանայինք:
.
Երևանի հ. 45 դպրոց
8-րդ դասարան
աշակերտուհի` Միլենա Բալդրյան

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources