Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Սոցիալական ցանց

 

Սոցիալական ցանցերը  ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց վիրտուալ համայնքներ են: Օգտվողները այդ ցանցերում շփվելու եւ ինքնարտահայտվելու հնարավորություն են ստանում  հաղորդակցական տարբեր` chat, messaging, բլոգ, էլեկտրոնային փոստ, տեսանյութ գործիքների  միջոցով: Այսպիսի ցանցերը բնութագրում են WEB-2 ը, քանի որ բովանդակության զգալի մասը ստեղծվում եւ տարածվում են բուն օգտվողների կողմից: Ցանցերը կառուցվել են հետեւյալ սկզբունքով` ցանցի հիմնադիրները հրավիրում են մարդկանց միանալ, նոր անդամները նոր մարդկանց են հրավիրում եւ այդպես շարունակ: Անդամները կարող են ունենալ իրենց սեփական էջերը, նկարներով, բլոգերով եւ այլն:

 

Որոնք են ցանցերի օգուտները

Սոցիալական ցանցերը սովորելու, ազատ արտահայտվելու եւ  հաղորդակցվելու հնարավորություն են տալիս: Նրանց միջոցով ձեւաորվում են նաեւ  ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ակտիվ մարդկանց համայնքներ:
 Նկարիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները, ցանկացած մարդ կարող է վաճառել կամ  գովազդել իր աշխատանքի արդյունքները: Պատանիները ավելի շատ հակված են ինքնաարտահայտման եւ շատ արագ համախմբվում եւ քննարկում են հրատապ հարցերը:

Որոնք են ռիսկերը

Այս ցանցերը հասարակական վայրեր են եւ ցուցադրվող բովանդակությունը հասանելի է ողջ  հասարակությանը: Ցանկացած մարդ կարող է տարածել ոչ պատշաճ բովանդակություն եւ երեխան կարող է ոչ միայն  է զոհ դառնալ ագրեսիվ վարքագծի, այլ նաեւ ներքաշվել այլ մարդկանց դեմ ուղղված գործողությունների մեջ: Ցավոք սրտի սոցիալական ցանցերի մեծ մասը այնպես են կառուցված որ, անձնական նկարագրերը հասանելի են  օգտվողներին, երեխան պետք արդեն հմուտ օգտվող լինի, որպեսզի իմանա ինչպես պաշտպանել իր անձնական տվյալները:

Որոնք են վտանգները

Ինչ խորհուրդ կարելի է տալ ծնողներին

Երեխաները պետք է սովորեն որոշակի կանոններ, սովորաբար դրանք նույն կանոններն են, որ իրական աշխարհում են գործում, օրինակ քաղաքավարության կանոններ: Երեխաները պետք գիտակցեն, որ այն ինչ իրենք հրապարակում են ցանցում, հասու է դառնում ողջ մարդկությանը: Լավագույն խորհուրդը ծնողներին ձեռք բերեք երեխաների վստահությունը, եւ ուղղորդեք նրանց:
Գիտակցեք, որ այն պահից երբ հրապարակվեցին ձեր անձնական տվյալները դուք կորցնում եք այն վերահսկելու հնարավորությունը եւ չգիտեք թե ինչպես կօգտագործվեն այդ տվյալները: Լուսանկարները կարող են մեկ մատի շարժումով բազմացվել եւ հասու դառնալ հազարավոր մարդկանց: Նկարների թվանշային բնույթը թույլ է տալիս դրանք փոփոխությունների ենթարկել եւ աղճատել:
Ցանցում հայտնվող մարդիկ միշտ չէ, որ այն են, ինչպես ներկայանում են: Ցանկացած մարդ կարող է բացել օգտվողի պրոֆիլ, իրեն դնելով մեկ ուրիշի տեղ: Կայքի ստեղծողների հայտարարությունը, որ կայքը ծառայում է միայն դպրոցականների համար ոչինչ չի նշանակում: Ավելին յուրաքանչյուր մարդ կարող է հարյուրավոր կայքերում ներկա գտնվել:

Խորհուրդներ երեխաներին սոցիալական ցանցում ապահով լինելու համար

Հնարավորինս փակ պահեք ձեր անձնական տվյալները եթե որոշել եք դրանք հրապարակել: Օգտագործեք ծածկագրեր, որպեսզի միայն ձեր ընկերները կարողանան կարդալ: Ձեր ծածկագրերը պահեք ապահով:  

Մեկնաբանություն գրելուց առաջ 2 անգամ մտածեք, քանի որ երբ այն հայտնվեց Ինտերնետում, այն կարող է հավերժ մնալ այնտեղ: Մի վստահեք այն ամենին ինչ ասում են Ձեզ այլ մարդիկ, նրանք կարող են կեղծ լուսանկարներ օգտագործել, կամ ստել: Ուշադիր եղեք թե ում հետ եք շփվում, հատկապես երբ ձեր ընկերների ցանկում ընդգրկում եք նոր մարդու: Եվ ուշադիր եղեք անծանոթ մարդկանց նկատմամբ, ովքեր Ձեզ հրավիրում են միանալ իրենց համայնքին: Պարզեք թե ինչ են ուրիշները տեղադրում ցանցում Ձեր մասին եւ զգուշացրեք նրանց եթե դուք համաձայն չեք այդ ինֆորմացիայի հետ:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources