Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ակնթարթային հաղորդակցում

Այսօրվա ցանցային սերնդի համար ակնթարթային հաղորդակցումը փոխարինում է հեռախոսին որպես ընկերների հետ խոսելու ամենանախընտրելի եղանակ: Երեխաները շտապում են տուն, մտնում ցանց և շարունակում դպրոցական խոսակցությունները, հաճախ ժամեր շարունակ մնալով ցանցում: Ակնթարթային հաղորդակցումը ընկերների հետ հաղորդակցման, հեռավոր վայրերում գտնվող մարդկանց հետ կապի մեջ լինելու և դպրոցական ծրագրերը համակարգելու լավագույն անվճար միջոցն է երեխաների համար:

Շատ ծնողներ ակնթարթային հաղորդակցումը շփոթում են զրուցասենյակների հետ, երբ նրանց երեխաներն ասում են, որ իրենք ,,զրուցում են,,  ցանցում: Երկու տեխնոլոգիաների միջոցով  էլ ,,ներկա ժամանակում,, են զրուցում, բայց կարևոր տարբերություններ կան, որոնք երեխաների ապահովությանն են վերաբերվում:

Զրուցասենյակը մի վայր է համացանցում, որտեղ կարելի է խոսել աշխարհի ցանկացած մարդու հետ: Պատկերացրեք, բացում եք միջազգային հեռախոսագիրքը, ընտրում պատահական անծանոթների ու զանգում նրանց: Ակնթարթային հաղորդակցումն ավելի ապահով միջավայր է, քանի որ հնարավորություն է ընձեռում օգտվողներին ընտրել այն մարդկանց ում հետ ուզում ես խոսել: Օգտվողները ստեղծում են կոնտակտային ցանկեր և նրանք կարող են արգելափակել այն մարդկանց, ում չգիտեն կամ չեն ուզում հաղորդակցվել:

Չնայած երեխաները կարրող են վերահսկել ում հետ զրուցել, այնուամենայնիվ, հնարավոր է ակնթարթային հաղորդակցման ընթացքում հանդիպել անծանոթների: Հեղինակությունից ելնելով  որոշ երեխաներ ունեն մոտ 100 հաղորդակցման ընկերներ, որոնցից շատերին նրանք երբևէ չեն հանդիպել:

Երեխաները ցանցում ավելի անկաշկանդ են ասելու բաներ, որ երբեք դեմ առ դեմ չէին ասի, այնպես որ ակնթարթային հաղորդակցումը կարող է օգտագործվել ասեկոսեևեր ու բամբասանք տարածելու համար: Շատ երեխաների համար տունն այլևս ապաստարան չէ դպրոցում հասակակիցների ճնշումներից:

Շատ ծրագրեր առաջարկում են լրացնել ,,անձնական կենսագրություն,, , որ պարունակում է ամբողջական անձնական ինֆորմացիա: Այդ տվյալները մատչելի են ցանկացած մեկին համացանցում, որ ցանկանում է  կարդալ: Երեխաներին պետք է սովորեցնել երբեք նման կարգի անձնական կենսագրությունները չլրացնել ցանցում:

Խորհուրդ. Նստե°ք ձեր երեխաների հետ և ծանոթացեք նրանց  հաղորդակցման կապերին` համոզվելու համար, որ նրանք անձամբճանաչումեն յուրաքանչյուրին:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources