Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Համացանցի մասին հաճախակի տրվող հարցեր

1. Ո՞ր տարիքից կարող են երեխաները համացանց մտնել:

2. Պե՞տք է թույլ տալ  երեխաներին անձնական էլեկտրոնային հասցե ունենալ:

3. Ի՞նչ տնային կանոններ պետք է մշակել համացանցի օգտագործման համար:

4. Որ տարիքից երեխաները կարող են  օգտագործել  Ակնթարթային հաղորդակցման ծրագրերը:

5. Կարո՞ղ եք արդյոք կարդալ  երեխայի հաղորդագրությունները: 

6. Կարո՞ղ են արդյոք երեխաները ստեղծել   բլոգներ կամ մտնել սոցիալական ցանցեր, ինչպիսիք Facebook-ն  և Odnoklassniki-ն են: 

7. Արդյո՞ք  վեբխցիկները հուսալի են երեխաների օգտագործման համար:

8. Ինչպե՞ս կարող եք կանխել   pop - up պատուհանների մուտքը համակարգիչ: 

9. Կարո՞ղ են երեխաները կախվածություն ձեռք բերել համացանցից:

10. Ի՞նչ պետք է իմանան  երեխաները համակարգչային վիրուսների մասին: 

11. Ինչպե՞ս են  երեխաները համացանցն  օգտագործում: Կարո՞ղ եք տեսնել ինչ կայքեր են նրանք այցելում:

12. Ի՞նչ պետք է անեք, եթե  երեխային անհանգստացնում են համացանցում: 

13. Արդյո՞ք օգտակար են ֆիլտրող ծրագրերը:

14. Երեխան  ցանկանում է գնումներ կատարել համացանցում: Ինչպես կարող եք համոզված լինել, որ կայքն ապահով է:   

15. Ի՞նչ կետեր պետք է պարունակի մանկական կայքի քաղաքականությունը անձնական տվյալների պաշտպանության առումով:  

1. Ո˚ր տարիքից կարելի է թույլ տալ երեխաներին համացանց մտնել:

Հետզհետե երեխաները համացանց են մտնում ավելի վաղ տարիքից. Զարգացած երկրներում համացանցից օգտվող դպրոցականների թիվը աննախադեպ աճում է:  Շատ երեխաներ համացանցն  օգտագործում նաև դպրոցում` վեց տարեկանից: Այնուամենայնիվ, տաս տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հմտություններ չունեն համացանցում մենակ լինելու համար, հետևաբար, մինչ այս տարիքը դուք պետք է մշտապես մասնակցեք նրանց համացանցային գործունեությանը: Եղեք երեխաների հետ, երբ  նրանք համացանցում են: Համոզվեք, որ նրանք օգտնվում են ձեր նախընտրած  կայքերից: Սովորեցրեք նրանց երբեք չբացահայտել անձնական ինֆորմացիան համացանցում:

2. Պե˚տք է թույլ տալ  երեխաներին ունենալու իրենց անձնական էլեկտրոնային հասցեն: 

 Ավելի Ճիշտ կլինի, որ երեխաները օգտվեն ընտանեկան էլեկտրոնային հասցեներից, քան թե ունենան իրենց սեփականը: Երբ նրանք մեծանան և ցանկանան լինել ավելի անկախ, կարող եք նրանց տալ անձնական հասցե: Այն կարող է տեղակայված լինել ընտանեկան փոստարկղում, որպեսզի դուք կարողանաք տեղեկանալ ստացած կասկածելի թվացող հաղորդագրությունների մասին: Հարցրեք ձեր համացանցային ծառայության մատակարարին, թե ի˚նչ  ծառայություններ է ապահովում ընտանեկան  էլեկտրոնային հասցեների համար:
7 դասարանում արդեն շատ երեխաներ ուզում են ունենալ իրենց սեփական համացանցային հասցեն, այն կարող է լինել Gmail, Yahoo համակարգերում: Համոզվեք, որ նրանք ձեռնարկել են բոլոր նախազգուշական միջոցառումները` պահպանելու համար իրենց էլեկտրոնային հասցեն օտարների կողմից  ոչ ցանկալի էլ-հաղորդագրություններ ստանալուց:

3. Ի˚նչ տնային կանոններ պիտի ունենալ համացանցի օգտագործման համար:

Կարևոր է իմանալ, որ կանոնները դրական ազդեցություն ունեն երեխաների վարքի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրինակ`  «իրական կյանքում չի կարելի ինտերնետային ծանոթին հանդիպել» կանոնին ծանոթանալուց հետո մեկուկես անգամ կրճատվում է սխալ վարվելու հավանականությունը:   Չնայած երեխաները հակված են խախտելու կանոնները, սակայն դրանց գոյությունը դրական դեր է ունենում նրանց վարքագծի վրա:
 Այն անչափահասները, որոնց ընտանիքներում ընդունված չեն համացանցից օգտվելու կանոններ, կրկնակի անգամ ավելի հակված են մտնելու անպատշաճ բովանդակությամբ կայքեր:
Երեխաների հետ համաձայնության եկեք համացանցի օգտագործման կանոնների մասին և ձևակերպեք տանը համակարգչից օգտվելու իրավունքներն ու պարտականությունները:
Համոզվեք, որ համաձայնությունը հստակ է .
որտե˚ղ կարող են երեխաները նավարկել  ցանցում և ի˚նչ կարող են նրանք այնտեղ անել,
 որքա˚ն ժամանակ կարող են նրանք անցկացնել համացանցում,
 ի˚նչ անել, երբ ինչ-որ բան անհանգստացնում է նրանց,
ինչպե˚ս պահպանել սեփական ինֆորմացիան,
 ինչպե˚ս ապահովել անվտանգությունը ինտերակտիվ միջավայրերում,  
 ինչպե˚ս վարվել բարեկիրթ և պատասխանատվորեն, երբ ցանցում են:

Ձեր երեխաների մասնակցությունը կարևոր է համաձայնության գալու համար: Տպեք և ունեցեք այն տնային համակարգչի մոտ` հիշեցնելու բոլորին այդ կանոնների մասին: Պարբերաբար վերանայեք այն և թարմացրեք` ձեր երեխաների մեծանալուն զուգընթաց:

4. Ո˚ր տարիքից երեխան կարող է օգտագործել Ակնթարթային հաղորդակցման ծրագրեր:

Զարգացած երկրներում ակնթարթային հաողրդակցումը փոխարինել է հեռախոսին որպես հաղորդակցության հիմնական միջոցի նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ երկրների 5-րդ դասարանի աշակերտների 43 տոկոսը օրվա ընթացքում հաղորդակցվում է հաղորդագրություններով, այնպես որ այս ընդունված միջոցի չընդունումը կսահմանափակի ձեր երեխայի հասարակական կյանքը: Այն պահից երբ երեխաները սկսում են օգտագործել ակնթարթային հաղորդակցությունը, մեծանում է ծնողների դերը` ապահովելու համար նրանց անձնական տվյալների ապահովությունը և օգնելու նրանց պատասխանատվությամբ կիրառել այդ տեխնոլոգիան:
Անկթարթային հողորդակցման կանոնները պետք է ընդգրկեն հետևյալը. չլրացնել անձնական կենսագրությունը, երբեք չխոսել անծանոթի հետ (պետք է պարբերաբար ստուգել նրանց զրուցակիցների ցանկը` համոզվելու համար, որ երեխաները գիտեն յուրաքանչյուրին), չուղարկել ասեկոսեներ, բամբասանքներ կամ չարակամ և ագրեսիվ հաղորդագրություններ:

5. Կարո˚ղ եք  կարդալ  երեխայի հաղորդագրությունները:

Այո°:  Ակնթարթային հաղորդակցման ծրագրերը կարող են զրույցը ավտոմատ պահպանել է ձեր համակարգչում: Գտեք "My chat logs" թղթապանակը, սովորաբար այն լինում է C:\My Documents\. –ում է: Սակայն եթե երեխաները գիտեն այս հնարավորության մասին, նրանց համար դժվար չէ  արգելափակել այս հատկանիշը: Ի վերջո,  բաց զրույցներ ունենալը երեխաների հետ ավելի նախընտրելի է նրանց լրտեսելուց: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին` երեխաները միշտ մի քայլ առաջ են ծնողներից: Ավելի լավ է երեխայի հետ միասին կանոններ մշակել և վստահ լինել, որ երեխան կհետևի դրանց:

6. Կարող են արդյոք երեխաները ստեղծել բլեգներ և օգտվել սոցիալական ցանցերից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը մեծ դեր են կատարում երեխաների շրջանում. զարգացած երկրներում այդ կայքերը հատկապես շատ են սիրված  8-11 տարեկան աղջիկների կողմից: Օգտվողները ստեղծում են իրենց կենսագրությունները այս կայքերում, հաճախակի մուտքագրելով անձնական ինֆորմացիա և նկարներ:
 Facebook և Odnoklassniki ցանցերում առկա  ոչ պատշաճ բովանդակությունը կարող է հասանելի դառնալ այնտեղ գրանցված  երեխաներին:
 Անպայման հետևեք, որ   Երեխաները բլոգներում և սոցիալական ցանցերում խուսափեն անձնական տեղեկատվաության հրապարակումից:

7. Արդյո˚ք  վեբխցիկները հուսալի են երեխաների օգտագործման համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում երեխաների 22 տոկոսը ունեն վեբխցիկներ (11 տարեկանների 31%):  Ապահովության և անվտանգության համար  վեբխցիկները կարող են  միացված լինել միայն վերահսկելի սենյակում:  Կարևոր է հաստատել ընտանեկան կանոններ վեբխցիկների համար, որոնք ներառում են հետևյալը.

  • Վեբ-խցիկով հաղորդակցվեք միայն ծանոթ մարդկանց հետ,
  • Հիշեք, որ ոսպնյակի գլխիկը փակ կամ վեբխցիկը  անջատված պետք լինի, երբ համակարգիչը չեք  օգտագործվում,
  • Վեբխցիկի դիմաց մի արեք այնպիսի բաներ որից կարող եք ամաչել,
Վեբխցիկի տեսաերիզները մի տեղադրեք համացանցում :

8. Ինչպե˚ս կարող եք կանխել  pop-up պատուհանների մուտքը

Pop-up պատուհաններից խուսափելու ամենահեշտ ձևը արգելափակող ծրագրերի օգտագործումն է: Դրանք  կարող եք ներբեռնել համացանցից:
 Կարող եք օգտագործել նաև հատուկ “գործիքներ” ձեր զննարկիչով: Շատ գործիքներ թույլ են տալիս կարգավորել pop-up պատուհանների  արգելափակումը: Հատուկ գործիքների կիրառումը անհատական տվյալների պաշտպանության առումով որոշակի խնդիրներ է հարուցում, քանի որ այն կարող է օգտագործվել ձեր համացանցային պատմությունը գրանցելու համար:

pop-up պատուհանների արգելափակման գործիքներ ձեռք բերել կամ ներբեռնել հետևյալ կայքից` 

http://download.cnet.com/1770-20_4-0.html?searchtype=downloads&query=Pop-up+blocker&tg=dl-20

9. Կարո˚ղ են երեխաները կախվածություն ձեռք բերել համացանցից:

Համացանցը հրաշալի միջոց է երիտասարդների համար, բայց հատկապես նրանց համար, ովքեր  շփման և հաղորդակցման դժվարություններ ունեն: Համակարգչին լավ տիրապետող երեխաները կարող են փայլել համացանցում և  բարձրացնել իրենց ինքնագնահատականը, քանիոր արտաքին տեսքն ու մարզական կարողությունները կարևոր չեն: Այնուամենայնիվ, չափից ավելի համակարգչի օգտագործումը կարող է նպաստել ինքնամփոփ երեխաների ավելի մեկուսացմանը իրենց հասակակիցներից կամ խանգարել ուսումնառությանը:
Մինչ լուրջ խնդիրներ ի հայտ գալը ծնողներն ու ուսուցիչները սովորաբար տեղյակ չեն լինում այս զարգացումների մասին,: Մի կողմից ցանցային գործունեությունը հեշտ է թաքցնել ծնողների ուշադրությունից, մյուս կողմից համացանցային կախվածության վտանգը լայնորեն ճանաչում չի ստացել առ այսօր:
Սահմանեք համակարգչի օգտագործման կանոններ և փորձեք համատեղել այն ավելի ակտիվ  ֆիզիկական գործունեությամբ:  Մի մոռացեք, որ համացանցին միացած համակարգիչը չպետք է լինի  երեխայի սենյակում:

Եվ վերջապես, հետևեք որքան ժամանակ եք ինքներդ օգտագործում համացանցը: Արդյո˚ք դուք ժամեր չեք անցկացնում ցանցում: Եթե այո, ապա ձեր երեխաները, բնականաբար, կհետևեն ձեր օրինակին:

10. Ի՞նչ պետք է իմանան երեխաները համակարգչային վիրուսների մասին:
                                                                                                                                                               
Վիրուսը  վնասակար համակարգչային ծրագիր է, որ  «վարակում է» համակարգչի ֆայլերը  բազմաթիվ պատճեններ թողնելով: Որոշ կայքերի օգտագործումը խոցելի  են  դարձում  համակարգիչները վիրուսների համար:  Էլ-փոստին կցված ֆայլերը վիրուսների փոխանցման ամենատարածված ձևն են, բայց վիրուսները կարող են ներբեռնվել նաև ֆայլերի փոխանակման և ակնթարթային հաղորդակցման ծրագրերի միջոցով: Տեղեկացրեք երեխաներին, որ չի կարելի բացել անծանոթ մարդկանցից ստացած էլեկտրոնային նամակներն ու կցված ֆայլերը;  Չի կարելի ներբեռնել ".exe"  անվանումով ֆայլեր; երբեք չի կարելի ներբեռնել ծրագրեր առանց  ծնողների թույլտվության:  Դուք կարող եք պաշտպանել ձեր համակարգիչը ժամանակակից հրապատ  (firewall) և հակավիրուսային ծրագրերի օգնությամբ:  

11. Ինչպե՞ս են  երեխաները համացանցն  օգտագործում: Կարո՞ղ եք տեսնել ինչ կայքեր են նրանք այցելում:

Դուք կարող եք տեսնել երոխաների “ինտերնետային պատմությունը”, բայց համակարգչին լավ տիրապետող երեխաները գիտեն` ինչպես թաքցնել իրենց “համացանցային հետքերը”: Համացանցի օգտագործման կանոնները պարզաբանելն ու բաց երկխոսությունը երեխաների հետ ավելի օգտակար են, քան նրանց անձնական աշխարհ ներխուժելը:
Երբ դուք նավարկում եք համացանցում, ձեր վեբ զննարկիչը (Microsoft Internet Explorer կամ Google Chrome) հավաքում է տեղեկություն այն տեղերի մասին, ուր այցելել եք և պահում այն համակարգչում:
Զննարկիչները սովորաբար պահպանում են վերջին այցելած կայքերի “պատմությունը”:  Internet Explorer-ի շատ  տարբերակներ ունեն  History կոճակ` վերևի գործիքների մեջ: Եթե դուք չեք տեսնում կոճակը կամ Netscape  օգտվող եք, պարզապես սեղմեք Ctrl (control) և H կոճակները միաժամանակ , որը նույնպես ցույց կտա պատմության ցանկը: Կրկնակի սեղմումով կկարողանաք տեսնել կայքը:
Զննարկիչները նույնպես վեբ էջերի ժամանակավոր կրկնօրինակներ են ստեղծում, որ հայտնի են որպես cache files  (թաքնված ֆայլեր) և պահպանում են դրանք ձեր համակարգչում: Internet Explorer-ում օգտվողները կարող են  սեղմել  Tools կամ View, այնուհետև ընտրել  Internet Options և սեղմել General և ապա` Settings. Վերջապես,  սեղմելով  View Files` կտեսնեք ձեր համակարգչում բոլոր թաքցված  Վեբ էջերը:

Կան նաև շատ համակարգչային ծրագրեր, որ թույլ են տալիս հսկել տարբեր առցանցային գործողությունները: Ավելին իմանալու համար կարող եք այցելել GetNetWise կայք.http://kids.getnetwise.org/tools/: Բացեք էջի "Find Tools for Your Family"մասը և փնտրեք  "monitors"-ի տակ.

12. Ի՞նչ պետք է անեք, եթե երեխային անհանգստացնում են համացանցում:

Դուք կարող եք “արգելափակել” այն անձին, որ անհանգստացնող կամ ագրեսիվ  հաղորդագրություններ է ուղարկում:  Կան “արգելափակող” միջոցներ էլ- փոստի և ակնթարթային հաղորդակցման ծրագրերում: Պահեք բոլոր անհանգստացնող հաղորդագրությունները և ուղարկեք այն ձեր երեխայի էլ-փոստի  սպասարկումն ապահովող ընկերությանը: Շատ ծառայություններ ունեն համապատասխան միջոցներ, որոնք  թույլ չեն տալիս օգտվողներին համացանցում անհանգստացնել ուրիշներին:

Եթե անհանգստացնող հաղորդագրությունը հրապարակված է որևէ վեբ կայքում, կապվեք ձեր Ինտերնետային ծառայության մատակարարին  և խնդրեք պարզել, ում կողմից է տրամադրված հոստինգը: Այնուհետև, կարելի է կապվել հոստինգ տրամադրող ծառայության մատակարարին  և վիրավորական հաղորդագրությունները ներկայացնել նրանց ուշադրությանը: Դուք կարող եք դիմել նաև ոստիկանություն: Ագրեսիայի նման դրսևորումները հանցանք են համարվում,  թե՛ իրական աշխարհում, թե՛  համացանցում:  Ապօրինի է համարվում այն հաղորդակցումը,որըհարցիտակէառնումմիայլմարդուապահովությանզգացումը

13. Արդյո՞ք օգտակար են ֆիլտրող ծրագրերը:

Ֆիլտրող գործիքները, կամ զտիչները կարող են օգտակար լինել փոքր երեխաների համար լրացնելու, բայց ոչ  փոխարինելու ծնողական հսկողությունը: Ֆիլտրերը և արգելափակիչները հուսալի և վերջնական լուծումներ չեն և հաճախ նրանք  ձախողվում են` թույլ տալով անպատշաճ նյութի մուտք: Համաձայն 2007թ-ի սպառողների զեկույցի` ֆիլտրերը չեն արգելափակել առարկելի կայքերի 20 տոկոսը: Նրանք կարող են արգելափակել նաև շատ օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են երեխաներին ուսման գործընթացում:
Թեպետ ֆիլտրերը օգտակար կարող են լինել, երբ երեխաները փոքր են, մեծանալուն զուգընթաց անհրաժեշտ է, որ նրանք որոշակի կանոններ սովորեն` համացանցում ապահով ու պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար: Ծնողները և ուսուցիչները լավագույնս կարող են ուղղորդել երեխաներին, թե  ինչպես պատասխանատվությամբ օգտագործել համացանցը:

14. Ինչպես ապահով լինել  էլեկտրոնային խանութներից օգտվելիս:  

 Համացանցային  գնումներ կատարելիս  անպայման  ուղղորդեք դեռահասներին: Երեխաները պետք է իմանան, որ դեպքերում կարելի է տրամադրել վարկային քարտի ինֆորմացիան` երբ առկա է  Better Business Bureau որակի երաշխիքի կնիք,  “https”, “http” –ի փոխարեն, զննարկիչի հասցեների մասում: Համոզվեք, որ զննարկիչը ապահովում է  128-բիթ կոդավորում, որպեսզի վարկային քարտի համարը ավտոմատ կերպով կոդավորվի նախքան ուղարկվելը: (Internet Explorer վերջին տարբերակները ապահովում են  128 բիթ կոդավորում:)

15 . Ինչպես  պետք է մանկական  կայքերը ապահովեն անձնական տվյալների պաշտպանությունը:  

Կայքերի անձնական տվյալների պաշտպանության պայմանները  հաճախ անորոշ են կամ անիրական: Երբ կարդում եք անձնական տվյալների պաշտպանության մասին, առաջին հերթին  պարզեք`
 որ տվյալներն են  կուտակվում և ինչպե՞ ս է այդ ինֆորմացիան օգտագործվում (հատկապես, արդյոք այն վաճառվում է երրորդ կողմին);
ունե՞ք արդյոք հնարավորություն փոխելու կամ ջնջելու ձեր երեխայից ստացած տեղեկությունները,
ի՞նչ միջոցներ են կիրառվում երեխաների հաղորդագրությունները պաշտպանելու համար;
մինչ երեխայի  անձնական տվյալների հրապարակումը , արդյո՞ք տվյալ կայքը փորձում էր ստանալ ծնողի համաձայնությունը:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources