Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Ապահով Համացանց  2013
Լավագույն բաց դասի  և  պաստառի   մրցույթ
 
 
  «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ hանրություն»  հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և էլեկտրոնային պաստառների մրցույթ:  

«Ապահով Համացանց 2013» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը:
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում:   

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:

Մրցույթի անվանակարգերը.

  1. «Ապահով համացանց»  լավագույն բաց դաս (տեսագրություն 45 րոպե, կամ 3X15 րոպե) – դասավանդողների մրցույթ, 

 

  1. «Ապահով համացանցի ընտանեկան կանոններ»  էլեկտրոնային պաստառներ  – ընտանեկան մրցույթ

Յուրաքանչյուր անվանակարգում  խորհրդի կողմից ընտրված 5 հաղթողները կստանան  մրցանակներ:

Մրցույթին  մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը.

Մրցույթին  մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է բոլորի համար:

Մրցույթի  անվանակարգերում առաջադրվելու համար պետք է.
լրացնել   կից տրված դիմում – հայտը, այն  ուղարկել  safearmenia@gmail.com  հասցեով,  տեսանյութը տեղադրել տեսանյութերի տարածման  ՅուԹուբ  (YouTube) համակարգում և ուղարկել հղումը safearmenia@gmail.com հասցեով, կամ ստանալ   նշանաբան և տեսանյութը տեղադրել http://www.youtube.com/user/saferinternetarmenia   (Ապահով hամացանց  2013)   հասցեում:

Էլեկտրոնային պաստառները ուղարկել  safearmenia@gmail.com  հասցեով

Դիմում - հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 10-ի ժամը 18:00-ն է:
Արդյունքների ամփոփման վերջնաժամկետը  2013թ մարտի 25-ի ժամը 11 00-ն է:

Ձեզ նախօրոք տրամադրված բաց դասի պլանում (կցվում է) կարող եք կատարել փոփոխություններ, սակայն խնդրում ենք պահպանել համացանցի հնարավորությունների բացահայտման և վտանգների ներկայացման համամասնությունը: Այսինքն 18 րոպե հատկացրեք հնարավորությունների և 5 րոպե վտանգների ներկայացմանը: 

Ընտանեկան կանոնների  մշակման համար կարող եք օգտվել  www.safe.am  կայքում տեղադրված  «ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԻՑ» ,  ԾՆՈՂԱԿԱՆՈՒՂԵՑՈՒՅՑԻՑև  «ԸՆՏԱՆԵԿԱՆԶՎԱՐՃԱԼԻՁԵՌՆԱՐԿԻՑ»,  ինչպես նաև esafety kit խաղիխորհուրդներից:

 

 

Դիմում-հայտ

Ապահով Համացանց  2013

 

  1. Մասնակցի անուն, ազգանուն _____________________________________

             Հասցե:_________________ 
             Հեռ: _________________
             Էլ.հասցե ___________

  1. Դպրոցի անվանումը    _____________________________________

 Հասցե:_________________ 
            Հեռ: _________________
            Էլ.հասցե ___________

  1. Դպրոցի տնօրեն _____________________________________

 

  1. Հետևյալ անվանակարգերից որում եք առաջադրում տեսանյութը:

Լավագույն բաց դաս – դասավանդողների մրցույթ
Լավագույն պաստառ – ընտանեկան մրցույթ

 

Շնորհակալություն հայտը լրացնելու համար:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources