«Լինում է չի լինում» մեդիակրթական մրցույթ
Մեդիակրթական այս նախաձեռնության շրջանակներում մասնակիցներից պահանջվում է բացահայտել 2016-21 թթ հայկական մեդիա տարածքում հրապարակված այն կեղծ լուրերը, որոնք դեռևս չեն դիտարկել փաստերի ստուգման հարթակները:
Մասնակիցները տեսահոլովակի, կայքի, բլոգի, շնորհանդեսի կամ պատկերի միջոցով պետք է բացատրեն, թե ինչպես են բացահայտել կեղծ լուրը, ներկայացնեն համապատասխան աղբյուրը և իրական փաստերը:
Մրցույթի անվանակարգերում առաջադրվելու համար պետք է նյութերը ներկայացնել 2022 թ փետրվարի 23 -ից մինչև մայիսի 1-ը safe.armenia@gmail.com հասցեով, նշելով Ձեր անունը, կրթական հաստատությունը, մարզը և համայնքը կից հայտում https://tinyurl.com/ykf6a2u3:
Հաղթող թիմերը կամ անհատները մինչև 2022 թ մայիսի 10 կընտրվեն ժյուրիի կողմից և կստանան մրցանակներ: