10 հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին
1. Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ:
Լուսանկարը համարվում է անձնական տվյալ, քանի որ թույլ է տալիս ուղղակի կերպով նույնականացնել մարդուն:
2. Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել ծանուցումներ անձնական տվյալների մշակման մասին:
Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի` իրավաբանական կամ ֆիզիկական անձիք, որոնք կազմակերպում և (կամ) իրականացնում են կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի (անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ,անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ) անձնական տվյալների մշակում, պարտավոր են այդ մասին ծանուցում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Ծանուցման նմուշին կարող եք ծանոթանալ այստեղ՝
http://goo.gl/3wEAVC
3. Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն տվյալներ մշակելու մասին ծանուցումները:
Անձնական տվյալներ մշակողը Գործակալությանը ծանուցում է միայն մեկ անգամ: Մշակողը երկրորդ և հերթական անգամ ծանուցում է, եթե փոփոխության են ենթարկվել ծանուցման մեջ առկա տեղեկությունները, դրանց ծավալները:
4. Ո՞րն է համարվում անձնական տվյալների մշակում:
Ցանկացած գործողություն, որը կապված է անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, ուղղելու, ոչնչացնելու կամ այլ գործողությունների հետ, համարվում է անձնական տվյալների մշակում: Ընդ որում, վերը նշված գործողություններից ցանկացած մեկի առկայությունը բավարար է անձնական տվյալի մշակման համար:
5. Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր:
Անձնական տվյալները կարող են այլ երկիր փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար: Անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն կամ Գործակալության թույլտվությամբ, կամ առանց դրա, պայմանով, որ այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Անձնական տվյալների պաշտպանությ