Safe. am Ապահով Համացանց Safer Internet

«STEM Discovery Campaign 2023» համաեվրոպական մրցույթին մասնակցելու կարգ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է  «Բաց ԴՊՐՈՑ» և/կամ «Բնության վրա հիմնված լուծումներ» ուսումնական սցենարների բնօրինակները   և օժանդակ նյութերը ներկայացնել անգլերեն:

Հայտերը ներկայացնելու համար մասնակիցները պետք է կատարեն հետևյալ քայլերը.
Քայլ 1. Գրանցվեք Scientix հարթակում:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է գրանցվեն Scientix պորտալում այստեղ։

Եթե ​​րդեն ունեք Scientix հաշիվ, կարող եք  օգտագործել այն հաջորդ քայլերը կատարելու համար:

Քայլ 2. Ամրագրեք  ձեր ներկայությունը քարտեզի վրա
Ամրագրեք ձեր սցենարը 2023 STEM Discovery Campaign քարտեզում՝ լրացնելով տեղեկություններ ձեր նախագծի մասին Scientix հարթակ-ում, կամ STEM Discovery Campaign բջջային հավելվածում:


ա. Scientix հարթակ-ում.  Նախ մուտք գործեք ձեր մուտքանունով. գնացեք «Իմ գործողությունները» (“My Activities”)    STEM արշավի STEM Discovery campaign page էջում, ընտրեք «Submit activity» և լրացրեք ներկայացման առցանց ձևը:

Կամ

բ. Բջջային հավելվածի միջոցով. Ներբեռնեք STEM Discovery Campaign Mobile հավելվածը Google Play-ից; մտեք  ձեր  մուտքանունով; ընտրեք «Submit» կոճակը; և լրացրեք առցանց ձևը:

Ձևը լրացնելիս ընտրեք կատեգորիա, օրինակ՝ «Բաց դպրոցի ուսուցման սցենարի ստեղծում- «Creation of learning scenario on open schooling», կամ «Creation of learning scenario on Nature-Based Solutions», կամ այլ:

Եթե ամեն ինչ ճիշտ եք գրանցել, կստանաք մուտքի նույնականացման ID (եռանիշ թիվ) և կտեսնեք Ձեր նախագիծը քարտեզի վրա: Ձևը լրացնելուց հետո ձեր նախագիծը/սցենարը կհայտնվի the 2023 STEM Discovery Campaign map քարտեզի վրա: Նույնականացման ID-ն հիշեք՝ հաջորդ քայլի՝ մրցույթի հայտադիմումի մեջ ներառելու համար:

Քայլ 3. Ներկայացրեք ձեր ուսուցման սցենարը
Լրացրեք «STEM Discovery Campaign Competition Submission Form» հայտադիմումը: Մրցույթի ներկայացման հայտադիմումի մեջ ավելացրեք ձեր սցենարի հղումը (համոզվեք, որ հղումը գործում է և ձեր սցենարը հասանելի է) , և լրացրեք հայտադիմումի բոլոր դաշտերը:

Քայլ 4. Տեղեկացրեք ձեր մասին
Տեղեկացրեք ձեր մասնակցության մասին և կիսվեք ձեր փորձով սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #SDC23 հեշթեգը: Հարցերի և քննարկումների համար միացեք՝ «Բաց ԴՊՐՈՑ» և «Հայտնագործիր STEM-ը» ֆեյսբուքյան խմբերին:

Սահմանափակումներ
Յուրաքանչյուր մասնակից կամ մասնակիցների խումբ  կարող է ներկայացնել  առավեկագույնը 3 սցենար:
Միևնույն գրառումը մեկ անգամ ներկայացրեք:
Նշված էլփոստի հասցեն կարող է օգտագործվել միայն մեկ անձի կողմից:
Ընտրված ուսուցիչների ինքնության հետ կապված ցանկացած վեճլուծվում է կազմակերպիչների հայեցողությամբ:

Գրանցումը պետք է անեք անգլերեն լեզվով։ Կարող եք գրանցել այնքան նախագիծ, որքան ցանկանում եք, բայց դրանցից միայն 3֊ը կարող եք ներկայացնել մրցույթին։ Մրցույթն ունի 2 անվանակարգ` «Բաց դպրոց» (Creation of Learning Scenario on Open Schooling) և «Բնության վրա հիմնված լուծումներ» (Creation of Learning Scenario on Nature-Based Solutions)։ Հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները կարող են մասնակցել մրցույթին, եթե իրենց նախագիծը ունի զուգահեռներ որևէ բնագիտական առարկայի հետ։ Սխալներից խուսափելու համար գրանցումն անելուց առաջ դիտեք մրցույթի կարգի մասին մեր տեսանյութը:

 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources