Լավագույն բաց դասի և տեսահոլովակի մրցույթ
Լավագույն բաց դասի և տեսահոլովակի մրցույթին արդեն ներկայացվել է շուրջ 100 աշխատանք: Տեսանյութերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչև մարտի 30-ը: Մրցույթը հայտարարված է «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունների կողմից «Ապահով Համացանց 2012» ծրագրի շրջանակներում «Orange Արմենիա» ընկերությսն աջակցությամբ: Մրցույթին ներկայացված նյութերը կարող եք դիտել մեր կայքում
«Ապահով համացանց» լավագույն տեսահոլովակ - աշակերտական մրցույթ
«Ապահով համացանց» լավագույն բաց դաս – դասավանդողների մրցույթ
«Ապահով համացանց» մրցույթին ներկայացված Pover Point պրեզենտացիաներ
Անվտանգ Համացանց 2012 ծրագիրն ընդլայնվում է Հայաստանի մարզերում
Փետրվարի 23, 2012. Այս տարվա փետրվարի 7-ից Orange-ի աջակցությամբ Մեդիակրթության կենտրոն և Հայաստանի Ինտերնետ հանրություն հասարակական
կազմակերպությունները մեկնարկեցին Անվտանգ համացանց 2012 լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս վերապատրաստվել են ավագ դպրոցի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին: Ծրագրի մեկնարկի օրվանից www.safe.am կայքն ունեցել է ավելի քան 7000 այցելություն, անվտանգ ինտերնետի վերաբերյալ խաղը բացվել է ավելի քան 5700 անգամ, իսկ ուսումնական ձեռնարկներն ու ծնողական ուղեցույցները ներբեռնվել են ավելի քան 3800 անգամ: Կարդա ավելին...
Տես լուսանկարները տեսադարան 1-ում...
Տեսադարան 2-ում
Տեսադարան 3-ում
Հայաստանում նշվեց Ապահով Համացանցի օրը
Փետրվարի 7, 2012. Համացանցի ապահով օգտագործման մասին բաց դասեր անցան Հայաստանի 150 դպրոցներում: Ապահով Համացանց Հայաստան 2012 ծրագիրն իրականացնում են Ինտերնետ հանրություն, Մեդիակրթության կենտրոն կազմակերպությունները և Orange Արմենիա ընկերությունը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ: Կարդա ավելին...
Տես լուսանկարները տեսադարան 1-ում...
Տեսադարան 2-ում
Տեսադարան 3-ում
![]() |
||
| Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թ. 135 դպրոցում | Երևանի թ. 123 դպրոցում | Երևանի թ. 186 դպրոցում |
![]() |
||
| Իջևանի թ.3 դպրոց | Երևանի Նանսենի անվան դպրոց | Մ. Նալբանդյանի անվան թ.33 դպրոցում |
| Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թ 145 դպրոցում | Երևանի Հ.Կարապենցի անվան թ.6 հիմնական դպրոցում | Երևանի Հ Շիրազի անվան թ. 169 դպրոցում |
![]() |
![]() |
|
| Երևանի Լեոյի անվան թ. 65 դպրոցում | Երևանի թ. 64 դպրոցում | Երևանի թ. 104 դպրոցում |
| Երևանի 171 դպրոցում | Երևանի Գայի անվ. թ. 129 դպրոցում | Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցում |
![]() |
![]() |
|
| Կապանի թ.7 հիմնական դպրոցում | Երևանի Գարեգին Նժդեհի անվան թ. 161 դպրոցում | Վանաձորի թ.19 դպրոցում |
| Երևանի թ. 137 դպրոցում |
Ապահով Համացանցի Օրը Երևանի թ. 100 դպրոցում
Փետրվարի 7, 2012. Ժամանակակից աշխարհում հարաճուն արժեքների ձևավորումը անցումային հասարակություններում լուրջ մարտահրավեր է: Մեր երեխաների համար տեղեկատվական մեծ դաշտի ապահովումը թեև ազատական գործընթաց է, միևնույն ժամանակ, հաճախ շփոթեցնող է: Ավելին....Լուսանկարները տես այստեղ...
Ապահով Համացանցի Օրը Երևանի Դանիել Վարուժանի անվան թ.89 դպրոցում
Փետրվարի 7, 2012թ. 2012թ. փետրվարի 7-ին մեր դպրոցում արտառոց իրարանցում էր: Բոլորը գիտեին, որ այդ օրն ինֆորմատիկայի դասասենյակներից մեկում իրենց անակնալ էր սպասում և անհամբեր էին: Ոմանք զգուշորեն բացում էին դուռը և փորձում տեսնել անակնկալը: Նրանք ապշած փակում ու քչփչում էին դռան հետևում: Ավելին... Լուսանկարները տես այստեղ...
Ապահով Համացանցի Օրը Երևանի թ 186 դպրոցում
Փետրվարի 7, 2012. Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը: Կառուցենք կամուրջներ սերունդների միջև: Այս կարգախոսով առաջնորդվելով Երևանի 186 դպրոցի 6ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս նվիրված Ապահով Համացանցի օրվան: Ներկա էին նաև ծնողներ և ուսուցիչներ: Դասը սկսվեց մի տեսահոլովակի ցուցադրությամբ, որը մի պատմություն էր, որը իրականում տեղի էր ունեցել 6ա դասարանի աշակերտ Նիկողոսյան Ալբերտի հետ և ակնառու օրինակ էր թե ինչ կարող է լինել Համացանցից օգտվելու տարրական կանոնները չիմանալու դեպքում: Ավելին....
Ապահով Համացանցի Օրը Երևանի հ.45 դպրոցում
Փետրվարի 7, 2012թ. Փերվարի 7-ին դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում` “Անվտանգ համացանցի” համաշխարհային օրն էր: Բոլորիս անակնկալ էր սպասվում: 1-ին իսկ ժամից իմացանք, որ ինֆորմատիկայի բոլոր դասերն այդ օրը բաց են հայտարարված: Մենք էլ ուրախացանք, որովհետև այդ օրը դաս ունեինք և հատկապես 2-րդ ժամը, որը 2-րդների շարունակական լրացումն էր (յուրաքանչյուր տարվա 2րդ ամսվա, 2րդ շաբարվա, 2րդ օրը + 2րդ ժամը): Ավելին... Լուսանկարները տես այստեղ...
Լավագույն բաց դասի և տեսահոլովակի մրցույթ
«Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2012» ծրագրի շրջանակներում հայտարարում են լավագույն բաց դասի և տեսահոլովակի մրցույթ: «Ապահով Համացանց 2012» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Հայտարարությունը և հայտի ձևը, ինչպես նաև Բաց դասի պլանը տեղադրված են 
Մրցույթին ներկայացված նյութերը
Բաց դասի պլանը (...doc, ...pdf)
Ապահով Համացանց 2012. վերապատրաստվեցին Երևանի Նոր Նորք, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների ուսուցիչներ
Փետրվարի 7, 2012 Երևանի նոր Նորք, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների հիմնական դպրոցների 50 ուսուցիչներին ներկայացվեց “Ապահով համացանց դասավանդողների համար” ուսումնական մոդուլը: Սեմինարը կազմակերպվել էր " Ապահով Համացանց Հայաստան 2012" ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: Տես լուսանկարները...
Ապահով Համացանց 2012 ծրագրի շրջանականերում վերապատրաստվեցին Կենտրոն համայնքի 20 դպրոցների ուսուցիչներ
Փետրվարի 3, 2012. Ապահով Համացանց Հայաստան 2012 ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին Երևանի Կենտրոն համայնքների 20 դպրոցների ուսուցիչներ: Ներկայացվեց “Ապահով Համացանց դասավանդողների համար” ուսումնական մոդուլը:
Վերապատրաստվեցին Էրեբունի համայնքի 20 դպրոցների ուսուցիչներ
Փետրվարի 02, 2012. Երևանի Էրեբունի համայնքի հիմնական դպրոցների 20 ուսուցիչներին ներկայացվեց “Ապահով համացանց դասավանդողների համար” ուսումնական մոդուլը: Սեմինարը կազմակերպվել էր " Ապահով Համացանց Հայաստան 2012" ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
Վերապատրաստվեցին Մալաթիա Սեբաստիա համայնքի 20 դպրոցների ուսուցիչներ
Փետրվարի 01, 2012. Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի հիմնական դպրոցների 20 ուսուցիչներին ներկայացվեց “Ապահով համացանց դասավանդողների համար” ուսումնական մոդուլը: Սեմինարը կազմակերպվել էր " Ապահով Համացանց Հայաստան 2012" ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
Վերապատրաստվեցին Երևանի Արաբկիր և Նորք Մարաշ համայնքների 20 դպրոցների ուսուցիչներ
Հունվարի 31, 2012. Ապահով Համացանց Հայաստան 2012 ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին Երևանի Արաբկիր և Նորք Մարաշ համայնքների 20 դպրոցների ուսուցիչներ: Ներկայացվեց “Ապահով Համացանց դասավանդողների համար” ուսումնական մոդուլը:
Վերապատրաստվեցին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների 20 դպրոցների ուսուցիչներ
Հունվարի 30, 2012. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների հիմնական դպրոցների 20 ուսուցիչներին ներկայացվեց “Ապահով համացանց դասավանդողների համար” ուսումնական մոդուլը: Սեմինարը կազմակերպվել էր " Ապահով Համացանց Հայաստան 2012" ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
Ապահով Համացանց 2012` Ապահով Համացանց Խորհրդի նիստը
Հունվարի 27, 2012. Հայաստանի Ապահով Համացանց Խորհուրդը քննարկեց Ապահով Համացանց 2012 ծրագիրը: Ծրագրի առաքելությունն է՝
նպաստել Ինտերնետի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, հասարակության ուշադրությունը հրավիրել Ինտերնետի ապահով օգտագործման հարցերի հանդեպ:Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:

















