1

 

 

 

1

 

 

1

 

1

 

1

 

 

1

 

1

 

 

Մեկնարկել են Ապահով Համացանցին նվիրված բաց դասերը

Նունե Երանոսյան, Երևանի N 17 դպրոց Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց Մարինե Խաչատրյան, Հարյուր յոթ միջնակարգ դպրոց
Հասմիկ Այվազյան, Երևանի Մ․ Ջանբազյանի անվան N 79 հիմնական դպրոց Մարիետա Դավթյան, Երևանի Միսաք Մեծարենցի անվան N 146 հիմնական դպրոց Մարիետա Դավթյան, Երևանի Միսաք Մեծարենցի անվան N 147 հիմնական դպրոց, դասի պլան
Սամվել Մարտիրոսյան, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց Անուշ Ավետիսյան, Հրազդանի N 10 ավագ դպրոց Մարինե Հարությունյան, Նար-Դոսի անվան N 14 դպրոց
Անահիտ Գալֆայան, Երևանի թ 78 հիմնական դպրոց Նարինե Մեսրոպյան, Աշտարակի N 2 հիմնական դպրոց Տաթևիկ Ավետիսյան, Սպանդարյանի անվան N 24 դպրոց
Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց Մարիա Լիսիցինա, Օհանյան կրթահամալիր Ալվարդ Սարոյան, Երևանի N 100 հիմնական դպրոց

Ավետիսյան Արմինե, Գյումրու N 11 հիմնական դպրոց

Ստեփանավանի N 2 դպրոց Շահմուրադյանի անվան N.85 դպրոց
Հրանտ Դինքի անվան դպրոց Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոց Երևանի N 147 հիմնական դպրոց

 

Լավագույն բաց դասի  և  ծնողական ժողովի մրցույթ

 

Մարտի 13 2017. «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ hանրություն» հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  ծնողական ժողովի մրցույթ:  «Ապահով Համացանց 2017» ծրագրին աջակցում է !UCOM ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալումԾրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար: Ավելին

  1. «Ապահով համացանց» բաց դասի պլան http://bit.ly/2mZQqk6
  2. «Ապահով համացանց» ծնողական ժողովի պլան http://bit.ly/2nbT0mx

 

 

 

 

 

Լույս է տեսել «Մեր երազած Համացանցը» գիրքը

Մարտի 09, 2017. Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում պատրաստել է «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» գիրքը։ Թվային դարաշրջանում սոցիալական շփումներն ու առցանց գործունեությունը նույնքան կարեւոր են երիտասարդների համար, որքան իրենց կյանքը ֆիզիկական աշխարհում: Գիրքը օգնում է ուսումնասիրել Համացանցում մեր իրավունքներն ու պարտականությունները եւ ձևավորել պատասխանատու վարքագիծ: «Մեր երազած համացանցը» INSAFE/INHOPE, European SchooolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:

Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ:

 

 

 

Հրատարկվել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը

 

Փետրվարի 23, 2017. Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիան» Մեդիակրթության կենտրոնին տրամադրել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը։ Կոմիքսների ձևաչափով ստեղծված գրքում, պարզ և հանրամատչելի նկարագրված են վիրտուալ աշխարհում առկա բարդ տեխնիկական և սոցիալական խնդիրներն ու ռիսկերը: Անհատական համակարգիչը և շարժական սարքերը գիտելիքը մատչելի դարձրեցին մարդկանց համար, մարդկանց առօրյա գործունեությունը դարձել է դյուրին նոր տեղնոլոգիաների շնորհիվ: Բայց շատ արագ պարզվեց, որ մեդալն ունի հակառակ երեսը՝ եղան անձնական ինֆորմացիայի գողության դեպքեր, թվային վնասատու ծրագրերը «սովորեցին» վնաս հասցնել, իսկ տարբեր հանցագործներ սկսեցին Համացանցը օգտագործել որպես սեփական խաղահրապարակ: Հետևելով գրքի խորհուրդներին՝ դուք և ձեր համակարգիչը ավելի պաշտպանված կլինեք խաբեբաների և կիբերհանցագործների ոտնձգություններից: Գիրքը հայերեն հրատարակել է «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Կասպերսկի Լաբորատորիայի» պատվերով : Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ

 

10 հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին

 

Փետրվարի 15, 2017. 1. Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ:Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել ծանուցումներ անձնական տվյալների մշակման մասին: Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն տվյալներ մշակելու մասին ծանուցումները: Ո՞րն է համարվում անձնական տվյալների մշակում: Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր: Մինչև երեխայի` չափահասության տարիքը լրանալը, ո՞վ է իրականացնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Այս և այլ հարցերի պատասխանները կարելի է գտնել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուղեցույցույցում: Ավելին

 

 

 

 

 

 

 

Ուղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում

 

Փետրվարի 15, 2017. Աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունը` Google-ն իրականացնում է օգտատերերի տվյալների հավաքագրում` այդ տվյալներն օգտագործելով գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունն, օրինակ, հետևում է, թե ինչ կայքեր են այցելել մարդիկ։ 2016 թվականի հոկտեմբերին Google ընկերությունը որոշակի փոփոխություններ կատարեց տվյալներ մշակելու քաղաքականության մեջ, սակայն, այդ մասին առանձնապես չի բարձրաձայնվում։ Այժմ ընկերությունը կարող է օգտատիրոջ մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ` ոչ միայն հիմնվելով այն բանի վրա, թե ինչ տեսանյութեր է դիտել մարդը, ինչ էլեկտրոնային նամակներ է գրել, ինչ է փնտրել համացանցում, այլ նաև` ըստ կայքերի այցելությունների պատմության։ Եւ այս ամենը կցվում է օգտատիրոջ անվանը։ ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է Ուղեցույց, որը գործնական քայլերի միջոցով կօգնի Ձեզ «արգելել» Google-ին հավաքել Ձեր մասին տեղեկություններ ամբողջությամբ կամ մասնակի։ Ավելին

 

 

 

 

 

 

Փետրվարի 7-ին մեկնարկեց Ապահով համացանց ծրագիրը

 

Փետրվարի 07, 2017. Այսօր՝ փետրվարի 7-ին երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 12-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը: Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով: Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ավելին

 

 

 

 

 

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի Փետրվարի 7-ին

Փետրվարի 04, 2017. Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 7 -ին: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում:  Ապահով Համացանց ծրագրի նպատակն է՝երեխաներին ու ծնողներին, սովորողներին և դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով և արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ և առօրյա կյանքում: Այս տարի կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, ծնողական ժողովներ և դասավանդողների վերապատրաստումներ, կթողարկվեն նոր ուսումնական նյութեր: Ապահով Համացանց 2017 լոգոն, Ապահով Համացանց 2017 բանները կարող եք ներբեռնել մեր կայքից:

 

 

 

 

 

 

 

 

 

Հունվարի 28` Մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է

Հունվարի 28, 2017. Հունվարի 28-ը մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: Մասնավոր կյանքի գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Հիշեք, որ Ձեր առցանց կյանքը պատկանում է ձեզ: Կայքերում գաղտնիության և անվտանգության կարգավորումները արեք այնպես, որ տեղեկություններ փոխանակելու տեսանկյունից դրանք հարմար լինեն ձեզ:

Պաշտպանեք ձեր հաշիվները. հայցեք պաշտպանություն, որն ավելի ուժեղ է, քան գաղտնաբառերը: Հաշիվների տրամադրողների մեծ մասն այժմ առաջարկում են ինքնության ստուգման լրացուցիչ ուղիներ (կենսաչափական, շարժական սարքին ուղարկվող միանվագ կոդ և այլն) նախքան տվյալ կայքում որևէ գործունեություն ծավալելը:

Մաքուր պահեք ձեր համակարգչային տեխնիկան: Արդիականացրեք անվտանգության ծրագրաշարը, ավտոմատացրեք ծրագրաշարի թարմացումները, պաշտպանեք բոլոր այն սարքերը, որոնք միանում են Համացանցին:

Ձեր և Ձեր երեխաների մասնավոր կյանքը պաշտպանելու մասին խորհուրդները կարող եք կարդալ մեր կայքում:

 

 

 

Լույս է տեսել Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ գիրքը

Հունվարի 09, 2017. Լույս է տեսել Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ գիրքը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ապահով Համացանց խորհրդի անդամ Սամվել Մարտիրոսյանի հեղինակած աշխատությունում ներկայացված են կիբեռանվտանգության այն հիմունքները, որոնք թույլ կտան համակարգչային օգտատերերին հնարավորինս խուսափել վիրտուալ ոլորտում արդեն սովորական դարձած հարձակումներից և տարաբնույթ այլ վտանգներից։ Մատչելի շարադրված գիրքը կարող է օգտակար լինել ընթերցողների լայն հանրությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. անվտանգ համացանցի ուղերձները հայերեն լեզվով

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Տեղեկատվական արշավի գլխավոր նպատակն է օգնել հասկանալ օրեցօր տարածվող կիբեռվտանգները և զինել ձեզ, ձեր ընտանիքը և համայնքը համապատասխան պաշտպանական միջոցներով: Տեղեկատվական թերթիկներին և խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

 

 

 

 

2016 - 2008 թթ. միջոցառումների մասին կարդա այստեղ

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources