Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. անվտանգ համացանցի ուղերձները հայերեն լեզվով

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Տեղեկատվական արշավի գլխավոր նպատակն է օգնել հասկանալ օրեցօր տարածվող կիբեռվտանգները և զինել ձեզ, ձեր ընտանիքը և համայնքը համապատասխան պաշտպանական միջոցներով: Տեղեկատվական թերթիկներին և խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

 

 

 

 

Մեդիագրագիտության դաս Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թ 20 դպրոցում

Հոկտեմբերի 17, 2016 Հոկտեմբերի 17-ին, 2016 թ. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում անցկացվեց մեդիագրագիտության դաս, որը վարեց ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր, մեդիային և մեդիա միջավայրերի փորձագետ Ռոզմարի Քոնֆորտին: Ռ. Քոնֆորտին 20 տարվա փորձառություն ունի մեդիաքննադատության, մեդիագրագիտության և մեդիահետազոտության ոլորտում: Տն. Քոֆորտիի կողմից վերջերս հեղինակած ռեսուրսները լուսաբանում են երիտասարդ աղջիկներին և կանանց վերաբերող խնդիրները, մեդիայի դերը կանանց ֆեմինիզացման հարցում և այլ խնդիրներ:  Լուսանկարները տես այստեղ:

 

 

 

 

Մեդիակրթության կենտրոնը մասնակցեց EuroDIG 2016 համաժողովին Բրյուսելում

Հունիսի 08, 09, 10 2016 Հունիսի 08-ից 10-ը, 2016 թ. Մեդիակրթության կենտրոնը մասնակցեց Բրյուսելում կայացած Համացանցի կառավարման համաեվրոպական երկխոսություն  EuroDIG համաժողովին: Ապահով Համացանց Խորհրդի անդամ և ծրագրի համակարգող, Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը, ARISC Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սյուզան Մարուխյանը մասնակցեցին համաժողովի հետևյալ սեմինարների և պլենար նիստերի կազմակերպչական աշխատանքներին՝

«Հզորացում կրթության միջոցով»,
«Եվրոպական Ինտերնետ կառավարման նախաձեռնությունների կառուցվածքային և բովանդակային վերծանում»,
«Արդյոք ժամանակակից է ձեր ինտերնետ կառավարման էկոհամակարգը»,
«Ինտերնետի մասնատումը և թվային ինքնավարությունը. հետևանքներ Եվրոպայի համար»:

«Հզորացում կրթության միջոցով» սեմինարին Նարինե Խաչատրյանը ներկայացրեց Համացանցի ապահով օգտագործման և մեծահասակների կրթությանը վերաբերող հիմնական խնդիրները և մարտահրավերները: Համաժողովին քննարկվեցին Ինտերնետի հասանելիության և կրթության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների, ինտերնետի բազմաշահառու կառավարման և այդ գործընթացում բովանդակալից մասնակցության, թվային հասարակության և հասարակության կայուն զարգացմանը նվիրված հարցեր:  Լուսանկարները տես այստեղ

 

 

 

 

Ամփոփվեցին լավագույն բաց դասի մրցույթի արդյունքները

Մայիսի 07, 2016 Ապահով Համացանց Հասարակական Խորհուրդը ամփոփեց  լավագույն բաց դասի դասավանդողների մրցույթի արդյունքները:

«Ապահով Համացանց 2016» ծրագրի շրջանակներում  հաղթող են ճանաչվել`
Անուշ Ավետիսյանը - Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց,
Գայանե Կոստանդյանը  - Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոց,
Ալինա Հակոբյանը - Արարատի մարզի Գոռավանի միջնակարգ դպրոց, 
Միլենա Օսիպյանը - Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոց,
Գայանե Մկոյանը - Երևանի թիվ 181 հիմնական դպրոց, 
Մարինե Խաչատրյանը - Երևանի թիվ 107 հիմնական դպրոց,
Մարիետա Դավթյանը - Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց, 
Արմինե Բենիամինյանը - Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց, Նարինե Մեսրոպյանը, Աշտարակի N 2 դպրոց,
Հերմինե Կոբալյանը - Ջրվեժի միջնակարգ դպրոց, Երևանի թիվ 100 հիմնական դպրոցը և Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թ 20 հիմնական դպրոցը:

 

 

 

 

Ապահով Համացանց ծրագիրը ներկայացվեց SEEDIG 2016 համաժողովում Բելգրադում

Ապրիլի 22, 2016 Ապրիլի 22, 2016 թ. Բելգրադում Ապահով համացանց ծրագիրը ներկայավեց Ինտերնետ կառավարման Հարավ-արևելյան Եվրոպայի երկխոսություն  SEEDIG համաժողովին: Ապահով Համացանց Խորհրդի անդամ, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը մասնակցեց համաժողովի չորս սեմինարների աշխատանքներին՝ «Ով է կառավարում Համացանցը Հարավ-արևելյան Եվրոպայում», «Թվային ջրբաժանի լուծումը՝ թվային գրագիտության միջոցով», «Կիբեռանվտանգություն. գլոբալ խնդիրներ տարածաշրջանային համատեքստում», «Մարդու իրավունքների խճանկարի լուծում»: Համաժողովին քննարկվեցին Ինտերնետի հասանելիության և կրթության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների, ինտերնետի բազմաշահառու կառավարման և այդ գործընթացում բովանդակալից մասնակցության, թվային հասարակության և հասարակության կայուն զարգացմանը նվիրված հարցեր: Ապահով համացանց 2016-ի շնորհանդեսը կարող եք տեսնել այստեղ:  

 

 

 

 

 

 

Ապահով  Համացանց  մրցույթին ներկայացված վիքի հոդվածները և տեսադասերը

Ապահով համացանց 2016 ծրագրի շրջանակներում ՛Լավագույն բնագիտական հոդված Վիքիպեդիայում՛ դասավանդողների և դպրոցական թիմերի մրցութին ներկայացվել են հետևյալ վիքի հոդվածները՝ տես ցանկը:

  1. Լավագույն տեսադաս մաթեմատիկայից, լավագույն տեսադաս ֆիզիկայից դասավանդողների մրցույթին ներկայացվել են հետևյալ տեսագրությունները՝ տես ցանկը:

 

 

 

 

 

 

Ապահով  Համացանց   Խորհրդի  նիստը  հաստատեց  2016 թ. գործողությունների ծրագրի  փոփոխությունները

Մարտի 11, 2016 Ապահով Համացանց Հասարակական Խորհուրդը մարտի 11 –ին  հաստատեց 2016 թ գործողությունների ծրագրի փոփոխութոյունները: Հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությունը որոշվեց.
1. Դասավանդողների վերապատրաստումները անցկացնել մարտ, ապրիլ և մայիս ամիսներին;
2. Ապահով համացանց բաց դասի մրցույթի արդյունքները ամփոփել 2016թ ապրիլի 10-ին;
3. Մրցույթի վիքիհոդվածների անվանակարգը տարանջատել առարկայական անվանակարգերից և արդյունքներն ամփոփել  2016թ հունիսի 15-ին:
Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել  կրթական բովանդակության զարգացման հարցերին: 2009 թ ի վեր խորհուրդը համակարգում է Ապահով Համացանց ծրագիրը: Ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի  եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: Ավելին

 

 

Մեկնարկել են Ապահով Համացանց բաց դասերը Հայաստանի դպրոցներում

1
Երևանի թ 186 դպրոց Երևանի թ 186 դպրոց: Անահիտ Կարապետյան Լեոյի անվան  թ 65 ա/դ, Ռուզան Նիկոյան
Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց, Գայանե Կոստանդյան Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց, հոդված Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց
1
Երևանի թ 107 դպրոց Վանաձորի Չաուշի անվ թ 24 դպրոց, Անահիտ Բաղդասարյան Վանաձորի Չաուշի անվ թ 24 դպրոց

Միսաք Մեծարենցի անվ 146 դպրոց, Մարիետա Դավթյան

Միսաք Մեծարենցի անվան թ 146 դպրոց Վանաձորի Սայաթ-Նովայի անվ թ 10 ավագ դպրոց
1
Երևանի թ 181 դպրոց Երևանի թ 181 դպրոց, Գայանե Մկոյան. բաց դասի պլան Երևանի թ 181 դպրոց, Գայանե Մկոյան
Կողբի թ 2 միջնակարգ դպրոց, Արմինե Աբովյան Աշտարակի Ս. Շահազիզի անվ. դպրոց Աշտարակի Ս. Շահազիզի անվ. դպրոց
Գ.Էմինի անվան թ182 ավագ դպրոց, Արմինե Մարտիրոսյան Երևանի Սաֆարյանի անվ 164 դպրոց: Անժելիկա Հակոբյան Երևանի Սաֆարյանի անվ 164 դպրոց: Անժելիկա Հակոբյան
1
Արարատի մարզի Գոռավանի միջնակարգ դպրոց, Հակոբյան Ալինա Արարատի Արտաշատ ք. Թումանյանի անվ թ 2 դպրոց, Հասմիկ Մովսիսյան

Արտաշատի Թումանյանի անվ թ 2 դպրոց, Ալինա Մովսիսյան

1
Վանաձորի թ 18 միջնակարգ դպրոց, Անուշ Ղևոնդյան Վանաձորի թ 18 միջնակարգ դպրոց, Անուշ Ղևոնդյան Երևանի Նալբանդյանի անվան թ 33 դպրոց, Մելինե Հակոբյան
Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոց, Մ. Օսիպյան Հրազդանի թ 10 ավագ դպրոց, Անուշ Ավետիսյան Երևանի Բյուրատի անվ թ 125 դպրոց, Ռուբինա Դավթյան
1
Օհանյան կրթահամալիր, Սոնա Միսկարյան Օհանյան կրթահամալիր, Սեդա Հարությունյան Երևանի Օհանյան կրթահամալիր, Մարիա Լիսիցինա
Երևանի Աճեմյանի անվ պետական քոլեջ թ 2 Արարատի մարզի Հովտաշատի հիմնական դպրոց, Քրիստինե Մարալյան Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոց, Քրիստինե Մարալյան
Քաջարանի թ 1 միջնակարգ դպրոց, Նազիկ Ինջյան Երևանի թ 100 դպրոց Երևանի թ 100 դպրոց. Ալվարդ Սարոյան
1
Հայրապետյանի անվ թ 78 հիմնական դպրոց Լևոն Միրիջանյանի անվան թ 155 դպրոց, Արմինե Բենիամինյան Լևոն Միրիջանյանի անվան թ 155 դպրոց
Անանիա Շիրակացու կրթահամալիր Վաղարշապատի Հ.Հովհաննիսյանի անվ թ 3 դպրոց Վաղարշապատի Հ.Հովհաննիսյանի անվ թ 3 դպրոց
 

Վ.Վարդևանյանի անվան թ 173 դպրոց,  Նարինե Մանուկյան

Վ.Վարդևանյանի անվան թ 173 դպրոց
1 1
Անանիա Շիրակացու կրթահամալիր Վանաձորի Րաֆֆու անվ թ 19 դպրոց, Անի Թորոսյան
Ջրվեժի միջնակարգ դպրոց, Հերմինե Կոբալյան Ջրվեժի միջնակարգ դպրոց Ջրվեժի միջնակարգ դպրոց
Երևանի թիվ 198 ավագ դպրոց, Լուսինե Բալայան Երևանի Զարյանի անվ թ 130 դպրոց Երևանի թիվ 198 ավագ դպրոց, Լուսինե Բալայան

 

 

 

ՀաջորդՀղումը՝ Դեպի ավելի լավ համացանցային միջավայր ամեն երեխայի համար

Փետրվարի 09, 2016 Հաջորդ Հղումը. «Դեպի ավելի լավ ու անվտանգ համացանցային միջավայր յուրաքանչյուր երեխայի համար» գործողությունների նոր օրակարգը մշակվել է eNACSO կազմակերպության կողմից: Երեխաների առցանց ապահովությանեվրոպական հասարակական կազմակերությունների դաշինքը (eNACSO)-ն ցանց է, որի նպատակն է առավել ապահով դարձնել Համացանցը և հարակից տեխնոլոգիաները երեխաների և երիտասարդների համար: eNACSO-ն խթանում և օժանդակում է ծրագրերին ազգային, եվրոպական և միջազգային մակարդակներում: Հաջորդ Քայլը ներկայացնում է eNACSO-ի առաջարկությունները բոլոր շահառուներին այն մասին, թե ինչպես ստեղծել ավելի լավ ու անվտանգ համացանցային միջավայր երեխաների և երիտասարդների համար: Հաջորդ Հղումը. «Դեպի ավելի լավ ու անվտանգ համացանցային միջավայր յուրաքանչյուր երեխայի համար» գործողությունների օրակարգը կարող եք գտնել այստեղ...

 

 

 

 

 

 

Այսօր Ապահով համացանցի միջազգային օրն է

Փետրվարի 09, 2016. Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ապահով համացանցի օրը: Արդեն 8րդ տարին անընդմեջ այս օրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան» եռամսյա  ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար: Ծրագրին 2012 թ-ից աջակցում է «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Այս նախաձեռնության շրջանակներում  յուրաքանչյուր տարի ավելի քան 5 000 աշակերտներ են  մասնակցում բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Բացի այդ անցկացվում են համացանցի անվտանգ և արդյունավետ օգտագործմանը նվիրված ծնողական ժողովներ, որոնց ընթացքում լուսաբանվում են նաև համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումները: Ավելին...

 

 

 

Ապահով համացանց 2016 լավագույն բաց դասի և տեսադասերի մրցույթ

Փետրվարի 08, 2016. «Ինտերնետ hանրություն»  և «Մեդիակրթության կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2016» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  տեսադասերի մրցույթ: «Ապահով Համացանց 2016» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար: Մրցույթի պայմանների, անվանակարգերի և ժամկետների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ...

 

Ապահով համացանց ծրագիրը կմեկնարկի Փետրվարի 9-ին

Հունվարի 28, 2016. Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 9-ին: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում:  Ապահով Համացանց ծրագրի նպատակն է՝ երեխաներին ու ծնողներին, սովորողներին և դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով և արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ և առօրյա կյանքում: Այս տարի կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, ծնողական ժողովներ և դասավանդողների վերապատրաստումներ, կթողարկվի նոր կրթական պորտալը: Ապահով Համացանց 2016 լոգոն, Ապահով Համացանց 2016 բանները կարող եք ներբեռնել մեր կայքից: Ապահով համացանց 2016 լավագույն բաց դասի և տեսադասերի մրցույթի հրավերը

 

 

 

 

 

 

Հունվարի 28` Անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրը ՀՀ բանակի տոնին

Հունվարի 28-ը անհատական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի գաղտնիության միջազգային օրն է: Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կամ անհատական տվյալների գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Համացանցից օգտվողները հաճախ կարծում են, որ իրենց անձնական տվյաները չեն օգտագործվի առանց թույլտվության և դրանց փոխանակումը գաղտնի է: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Ամեն անգամ որևէ կայք մտնելիս կամ էլեկտրոնային նամակ ուղարկելիս դուք թողնում եք որոշակի տեղեկություններ ձեր մասին՝ օրինակ, ձեր կամ կամ ձեր համակարգչի հասցեները, հեռախոսի և վարկային քարտի համարները և այլն: Անձնական տվյալների գաղտնիության մասին կարող եք կարդալ մեր կայքում:

 

 

 

 

 

ավելին..

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources